Ընկերությունը, հիմնվելով ՀՀ օրենսդրության և միջազգային համաձայնագրերի և նորմերի վրա, իր վստահորդների անունից բանակցություններ է վարում և պատրաստում առևտրային գործունեությանն առնչվող ցանկացած բարդության և ծավալի պայմանագրեր և համաձայնագրեր:

Ընկերությունն իրականացրել է ապրանքների առուվաճառքի և մատակարարման, ծառայությունների մատուցման, կապիտալ շինարարության կապալի, անշարժ գույքի առուվաճառքի և վարձակալության, ապահովագրության, գրավի և այլ պայմանագրերի մշակման աշխատանքներ:

Ընկերության կողմից մատուցվող առևտրային իրավունքի ծառայությունների շրջանակը ընդգրկում է նաև ֆրախտի պայմանագրերի, պահեստային պահատվության պայմանագրերի, ֆինանսական վարձակալության (լիզինգի) և գործակալության պայմանագրերի, միջազգային փոխադրման պայմանագրերի  կազմում, կնքում, փոփոխում կամ դադարեցում, համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի) և մարկետինգի պայմանագրերի վերաբերյալ բանակցությունների վարում ու մասնագիտական խորհրդատվության տրամադրում:

Ընկերությունը խորհրդատվություն է մատուցում միջազգային առևտրային իրավունքի, միջազգային գործարքների վերաբերյալ, աջակցում է տեղական և արտասահմանյան ընկերություններին պայմանագրերի կնքման, առևտրային հարաբերությունների հաստատման հարցերում, իրականացնում է ներդրումային գործունեության իրավական կարգավորում, խորհրդատվություն է մատուցում ՀՀ օրենսդրության և միջազգային պայմանագրերի շրջանակներում կրկնակի հարկումից խուսափելու, օտարերկրյա ներդրումների արտոնությունների վերաբերյալ:

Ընկերությունը առաջարկում է նաև գործերի վարում արբիտրաժային դատարաններում՝ ապահովելով առանց անհարկի ձգձգումների ու ծախսերի անկախ և անկողմանակալ վեճերի արդարացի լուծումներ: