Ընկերությունը տարաբնույթ ծառայություններ է մատուցում ընտանեկան իրավունքի ոլորտում: Ընկերությունը ներկայացնում է վստահորդների շահերը և տրամադրում ընտանեկան հարցերով փաստաբան ամուսնական պայմանագրերի մշակման և կնքման, ՔԿԱԳ մարմիններում և դատարանում իրականացվող ամուսնալուծության գործընթացում, ալիմենտների, խնամակալության և հոգաբարձության նշանակման հարցերում, ժառանգության ոլորտում վստահորդների գույքային իրավունքների և շահերի պաշտպանության, կտակների ձևակերպման, ըստ օրենքի ժառանգության ձևակերպման հարցերում, խորհրդատվություն է մատուցում որդեգրաման և ընտանեկան իրավունքի այլ հարցերի շուրջ:

Ընկերության իրավաբանները առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ հոգաբարձություն և խնամակալություն նշանակելու, որդեգրման և խնամատար ընտանիքներին հաձնելու հարցերին:

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները ընդգրկում են նաև ծնողական իրավունքներից զրկելու և ծնողական իրավունքների սահմանափակման խնդիրները, ալիմենտային պարտավորությունները՝ ինչպես ծնող-երեխա, այնպես էլ՝ ամուսին-կին հարբերություններում, և իրականացնում նրանց իրավունքների պաշտպանություն ինչպես դատական ատյաններում, այնպես էլ կատարողական վարույթի ընթացքում՝ ապահովելով ալիմենտների ժամանակին վճարումը:

Ընկերությունը փորձագիտական ծառայություններ է մատուցում ընտանեկան օրենսդրության բարեփոխումների, իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության, ընտանեկան ոլորտի միջազգային իրավական փաստաթղթերի կիրառման հարցերում և այլն: