Ընկերությունը վստահորդներին ծառայություններ է մատուցում իրավական տարբեր ակտերի (օրենքներ, որոշումներ, կանոնակարգեր և այլն) նախագծերի մշակման, ինչպես նաև` արդեն առկա նախագծերի փորձաքննության և առաջարկությունների ներկայացման վերաբերյալ:

Ընկերության փորձագետները իրականացնում են իրավական ակտերի նախագծերի մշակում՝ համաձայն օրենսդրական տեխնիկայի կանոնների և պատվիրատուի կողմից նշված սկզբունքների, ներկայացնում են այդ նախագծերը տարբեր քննարկումներում և լսումներում, փորձաքննության են ենթարկում արդեն առկա իրավական ակտերի նախագծերը՝ տալով եզրակացություն` դրանք ՀՀ այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև` պատվիրատուի մատնանշած այլ փաստաթղթերի և սկզբունքների համապատասխանության վերաբերյալ:

Ընկերության փորձագետները անհրաժեշտության դեպքում իրավական ակտերի համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով պատվիրատուից և/կամ իրավական ակտը մշակողից ստանում են նաև տվյալ նախագծի պատրաստման հետ կապված` փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ այլ նյութեր ու փաստաթղթեր:

Պատվիրատուի ցանկությամբ իրավական կարգավորման ենթակա հարցի վերաբերյալ Ընկերությունը կարող է կազմակերպել նաև իրավական ակտի նախագծի հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը:

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները ներառում են նաև հաճախորդների, մասնավորապես՝ իրավաբանական անձանց բնականոն գործունեության բարելավման նպատակով օրենսդրական առաջարկությունների փաթեթի մշակում և ներկայացում համապատասխան պետական մարմիններին և դրանց ջատագովություն։