Ընկերությունը կազմակերպում է մասնագիտական դասընթացներ քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության, վարչական իրավունքի և վարչական դատավարության, ընտանեկան, աշխատանքային, կորպորատիվ, առևտրային, հարկային, մտավոր սեփականության իրավունքի, վիրավորանքի և զրպարտության, ինչպես նաև այլ թեմաներով: Ելնելով պատվիրատուի ցանկությունից, դասընթացներ են կազմակերպվում նաև ներքին իրավական ակտերի կազմման, քաղաքականությունների մշակման, շահերի պաշտպանության և ռազմավարական պլանավորման թեմաներով:

Ընկերությունը կազմակերպում է դասընթացներ՝ նվիրված դատավարական գրավոր փաստաթղթերի կազմման հմտություններին, պարզից սկսած մինչև ամենաբարդ դատավարական փաստաթղթերի կազմում, որի շրջանակներում մեր իրավաբանները մասնակիցներին զինում են անհրաժեշտ տեղեկատվությամբ և իրավական տեխնիկային տիրապետելու գործնական հմտություններով: Ընկերությունը դասընթացներ է անցկացնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղղված բողոքներ կազմելու հարցում:

Իրավաբանների, փաստաբանների, ինչպես նաև իրավաբան ուսանողների համար կազմակերպվում են նաև դասընթացներ նվիրված արդյունավետ բանակցություններ վարելու և հաղորդակացման հմտություններին, դատական հռետորաբանության արվեստին և մասնագիտական այլ թեմաներին:

Առանձին դեպքերում, իր պատվիրատուների համար ընկերությունը կազմակերպում է նաև հատուկ մասնագիտացված դասընթացներ՝ պատվիրատուներին հետաքրքրող կոնկրետ հարցերի վերաբերյալ: