Ընկերությունը ամառային արձակուրդներին ԲՈՒՀ-երի ուսանողների համար մասնագիտական և բարեխղճության թեմաներով կազմակերպում է ուսումնաարտադրական պրակտիկա, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ընթացիկ աշխատանքներին և ունկընդրել թեմատիկ դասախոսություններ, այցելել տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ, ՀՀ դատարաններ:

Դասընթացի շրջանակներում կազմակերպվող բարեխղճության վերաբերյալ թեմատիկ դասախոսությունները ընդգրկում են թեմաներ լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքների, այդ թվում նաև թափանցիկութան, հաշվետվողականության, Էթիկայի կանոնների վերաբերյալ, ինչպես նաև դիտում թեմատիկ ուսուցողական ֆիլմեր և կատարում գործնական վարժություններ:

Յուրաքանչյուր ուսանողի համար ուսումնարտադրական պրակտիկան կազմակերպվում է 32 ժամ տևողությամբ, որից տեսական՝ 8 ժամ, գործնական՝ 24 ժամ: Պրակտիկան հաջողությամբ անցած ուսանողները կստանան հավաստագրեր:

Ընկերությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում ուսանողներին համատեղել իրենց ամառային հանգիստն ու ձեռք բերել գործնական հմտություններ: