Ընկերությունը ծառայություններ է մատուցում վարչական իրավունքի կարգավորման ոլորտում ընդգրկված տարաբնույթ հարցերի վերաբերյալ, այդ թվում նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական և վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության արդյունքներով ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առաջացած անբարենպաստ հետևանքներ առաջացրած գործերով՝ իրականացնելով դատական և արդադատական պաշտպանություն:

Ընկերության փաստաբանները վերականգնում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված՝ մեր վստահորդների իրավունքները և ազատությունները, որոնք խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել, ինչպես նաև վերացնում են այն խոչընդոտները, որոնք հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, կամ մեր վստահորդների վրա դրվել է ոչ իրավաչափորեն որևէ պարտականություն, ինչպես նաև այն դեպքերում, երբ վարչական կարգով Ընկերության վստահորդները ոչ իրավաչափորեն ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում նաև վարչական մարմիններին: