Ընկերությունն իրավաբանական ծառայություններ է մատուցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի իրավաբանական անձանց, այդ թվում` համատեղ ձեռնարկությունների, ինչպես նաև օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման, հիմնադիր փաստաթղթերի մշակման, գրանցում իրականացնող պետական մարմիններում ներկայացման, ընկերությունների վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում), այդ թվում` բաժնետոմսերի և բաժնեմասերի բաշխման ու առուվաճառքի, կառավարման մարմինների ձևավորման և նրանց լիազորությունների վերաբերյալ, ընկերությունների ներքին կորպորատիվ փաստաթղթերի փաթեթների մշակման, տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ արտոնագրերի և լիցենզիաների ձեռք բերման ոլորտներում, իրականացնում է վստահորդների շահերի ներկայացում վերոնշյալ ոլորտներին առնչվող պետական բոլոր ատյաններում և դատարաններում, տրամադրում է խորհրդատվություն բիզնեսի կազմակերպման իրավական հիմքերի և ոլորտի օրենսդրության վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում է վճարունակության վերականգման գործընթացներ և վարում սնանկության (անվճարունակության) գործերով վարույթ:

Ընկերությունը մասնագիտացած է և իրավաբանական ծառայություններ է տրամադրում նաև ոչ առևտրային կազմակերպություններին` հիմնադրամներին, հասարակական կազմակերպություններին և իրավաբանական անձանց միություններին:

Ընկերության կողմից մատուցվող կորպորատիվ իրավունքի ոլորտի ծառայություններից օգտվելու դեպքում Ընկերության մասնագետները կատարում են կորպորատիվ խնդիրների խորը ուսումնասիրություն՝ Ձեր կազմակերպության ներքին գործունեության մեջ ներդնելով կորպորատիվ իրավական մշակույթ, ներքին քաղաքականություններ, իրավական առողջացման և զարգացման ծրագրեր, կորպորատիվ կառավարման նոր հմտություններ, այդ թվում նաև՝ կազմակերպության կառավարման մարմնի գործունեության իրավական կարգավորման ուղղվածությամբ:

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության մասնագետները տիրապետում են կորպորատիվ հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներին, որոնց ներդրման և կիրառման դեպքում կարճ ժամկետներում մեր հաճախորդները ձեռք են բերում առաջատար կազմակերպությունների համբավ: