Բարի գալուստ www.la.am վեբ կայք: Կայքը գործարկվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից: Խնդրում ենք ընթերցել սույն պայմանները՝ նախքան սույն կայքն օգտագործելը:

1. Օգտագործման կարգն ու պայմանները

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կայք մուտք գործելով եւ/կամ օգտագործելով` Դուք հավաստիացնում եք, որ ծանոթ եք սույն օգտագործման կարգին և պայմաններին, համաձայնում եք ղեկավարվել դրանցով: Սույն պայմանները կարող են պարբերաբար ենթարկվել փոփոխությունների, առանց այդ մասին ծանուցելու, ուստիև, խորհուրդ ենք տալիս յուրաքանչյուր անգամ սույն կայք մուտք գործելիս նախապես ստուգել այն:

2. Կայքից օգտվելու պայմանները

Դուք համաձայնվում ենք, որ սույն կայքում տեղ գտած նյութերն ու տեղեկատվությունը, լուսանկարները (այսուհետ տեքստում՝ Նյութեր) չեք օգտագործի որեւէ հակաօրինական նպատակներով, կամ այլ նպատակներով, որոնք արգելված են սույն օգտագործման կարգով և պայմաններով: Դուք համաձայնում եք նաև, որ առանց «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության գրավոր համաձայնության չեք օգտագործի կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով չեք տարածի կամ հավաքի կամ պահի կայքում տեղ գտած նյութերը:

Դուք համաձայվում ենք «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը, նրա աշխատակազմին և բաժնեմասերի սեփականատերերին փոխհատուցել այն վնասները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կրել պատասխանատվություն, որոնք առաջացել են Ձեր կողմից՝

1) Սույն օգտագործման կանոններին խախտման, և/կամ

2) Կայքում տեղ գտած նյութերի անօրինական օգտագործման պարագայում:

3. Հեղինակային իրավունք

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը իրավունք է Ձեզ տալիս ուսումնասիրել, պատճենել, ներբեռնել և տպագրել կայքում տեղ գտած նյութերը, հետեւյալ պայմաններով.

1) Տեղեկատվությունը պետք է օգտագործվի բացառապես անձնական, տեղեկատվական և ոչ առեւտրային նպատակներով,

2) «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կայքի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

3) Նյութերը որեւէ կերպ փոփոխելը կամ ձևափոխելը արգելվում է:

4. Ապրանքային նշան և ֆիրմային անվանում

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ֆիրմային անվանումը և ապրանքային նշանը տարբերակում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից մատուցվող ծառայությունները եւ հնարավորություն տալիս հասարակությանը ճանաչել մեր ընկերությանը: Դուք իրավունք չունեք օգտագործել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ապրանքային նշանը և ֆիրմային անվանումը առանց մեր նախնական գրավոր համաձայնության: Բացառություն են կազմում միայն զանգվածային լրատվության միջոցները՝ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության վերաբերյալ տեղեկատվական նյութեր հրապարկելու դեպքում: