«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության և «Ինտեգրիտի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կրթական ցանցի կողմից Երևանում գործող ԲՈՒՀ-երի ուսանողների համար անվճար հիմունքներով կազմակերպված ուսումնաարտադրական 7-րդ պրակտիկան ավարտվեց: Պրակտիկայի կազմակերպմանն աջակցեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Հայաստանի իրավաբանական հիմնադրամը:
Ամառային պրակտիկայի մասնակիցների թիվը 16-ն է, ովքեր ներկայացնում են Երևանի տարբեր ԲՈՒՀ-երի իրավագիտության, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետները: Մասնավորապես՝
1. Ջուլիետա Կիրակոսյան, Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Հանրային կառավարման բաժին:
2. Անի Ասլանյան, Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ:
3. Գուրգեն Գրիգորյան, Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ:
4. Վիկտորյա Մուրադյան, Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ:
5. Իրինա Հովակիմյան, Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ:
6. Տաթև Յաղջյան, Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ:
7. Էդգար Մեյրոյան, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ:
8. Արթուր Խաչատրյան, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ:
8. Ջուլիետա Խաչատրյան, Հայկական պետական տնտեսագիտական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ:
10. Քնարիկ Եդիգարյան, Հայկական պետական տնտեսագիտական համալսարան, Տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ:
11. Տաթևիկ Հովհաննիսյան, Հայկական պետական տնտեսագիտական համալսարան, Տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ:
12. Հասմիկ Դռնոյան, Հայկական պետական տնտեսագիտական համալսարան, Կառավարման ֆակուլտետ:
13. Աշոտ Աթաբեկյան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ:
14. Արտյոմ Մեսրոպյան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Իրավագիտության ֆակուլտետ:
15. Արթուր Մակարյան, «Մանց» համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ:
16. Ռուզաննա Գզիրյան, Եվրոպական Կրթական տարածաշրջանային ակադեմիա, Իրավագիտության ֆակուլտետ:
Այս ուսանողներն ընտրվել են պրակտիկայի համար դիմած շուրջ 80 ուսանողներից:
Նախատեսված 32 ժամի փոխարեն 40 ժամ տևած պրակտիկայի ընթացքում նշված ուսանողները հնարավորություն են ստացել մասնակցել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ընթացիկ աշխատանքներին և ունկընդրել թեմատիկ դասախոսություններ, այցելել են տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ: Ուսումնաարտադրական պրակտիկան ներառել է ինչպես տեսական, այդ թվում բարեխղճության թեմայով դասախոսություններ, այնպես էլ գործնական պրակտիկա` շեշտադրումը կատարելով մասնագիտական արհեստավարժության, էթիկայի, հաշվետվողականության և հակակոռուպցիոն վարքագծի ասպեկտների վրա վերը նշված մարմիններում ու կազմակերպություններում:
Մասնավորապես, խումբը՝
04.08.2014թ.-ին հանդիպել են «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան պարոն Կարեն Զադոյանի, «Ինթեգրիթի Էքշն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բարեխղճության կրթության ցանցի ղեկավար պարոն Հարություն Ալեքսանյանի, պրակտիկայի ուսումնական մասի պատասխանատու, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փորձագետ պարոն Մարատ Ատովմյանի, ինչպես նաև պրակտիկայի կազմակերպիչ, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանի հետ:
Հանդիպման ընթացքում պարոն Զադոյանը ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի նպատակը և խնդիրները, Հայաստանում բարեխղճության սկզբունքների ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու լավագույն փորձը, ինչպես նաև Կազմակերպիչների կողմից մասնակիցներից ակնկալվող արդյունքները:
Պարոն Ալեքսանյանն իր խոսքում մանրամասն ներկայացրեց «Ինթեգրիթի Էքշն» կազմակերպության կազմավորման պատմությունը, առաքելությունը, արժեքները, գործունեության բոլոր ուղղությունները, ինչպես նաև անդրադարձավ պրակտիկայի նպատակներին:
Մարատ Ատովմանը պրակտիկանտներին ծանոթացրեց պրակտիկայի ծրագրի, նրա անցկացման մեթոդաբանության և կազմակերպչական հարցերի հետ:
Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ստեղծման պատմությունը, արժեքները, գործունեության սկզբունքներն ու ուղղությունները, հատուկ ուշադրություն դարձնելով մասնագիտական էթիկայի դերին ու նշանակությանը:
Ուսումնաարտադրական պրակտիկան բաժանված էր մի քանի փուլերի: Առաջին՝ տեսական փուլի ընթացքում ներկայացվեցին բարեխղճության թեմաներով տարբեր զեկույցներ և դիտեցին տարբեր ֆիլմեր` նվիրված հաշվետվողականության, թափանցիկության, կոմպետենտության (արհեստավարժության), էթիկայի և հակակոռուպցիոն վարքագծի հարցերին: Համապատասխան և հետաքրքիր դասախոսություններով հանդես եկան պրակտիկայի ուսումնական մասի պատասխանատու, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փորձագետ պարոն Մարատ Ատովմյանը և պրակտիկայի կազմակերպիչ, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը:
Օգոստոսի 4-ին առաջին դասախոսությամբ հանդես եկավ Մարատ Ատովմյանը, ով մասնակիցներին ներկայացրեց բարեխղճության հասկացությունը և բաղադրիչները, կոռուպցիայի և լավ/արդյունավետ կառավարման սահմանումներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև թափանցիկության հասկացությունն ու կիրառման հիմնախնդիրները: Մասնակիցները կատարեցին նաև գործնական աշխատանքներ, որի ընթացքում լուծեցին առաջադրված իրավիճակային խնդիրներ:
Երկրորդ օրը՝ օգոստոսի 5-ին, դասախոսությունը նվիրված էր բարեխղճության բաղադրիչ հանդիսացող էթիկայի և հակակոռուպցիոն վարքագծի առանձնահատկություններին ու կարգավորմանը: Պարոն Ատովմյանի կողմից մասնակիցներին ներկայացվեց այս երկու բաղադրիչների կիրառման փորձը Հայաստանում: Այնուհետև ձեռք բերված գիտելիքները առավել ամրապնդելու համար, մասնակիցները բաժանվեցին խմբերի և կատարեցին գործնական աշխատանք:
Ստացված տեսական գիտելիքները խորացնելու և զարգացնելու համար երրորդ օրը՝ օգոստոսի 6-ը, բացառապես նվիրվեց գործնական աշխատանքներին: Մասնակիցներին բաժանվեց կոռուպցիային, լավ կառավարմանն ու թափանցիկությանը նվիրված խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ հանձնարարվեց ներկայացնել սեփական և հիմնավորված տարբերակները:
Օգոստոսի 7-ին դասախոսությամբ հանդես եկավ Սյուզաննա Սողոմոնյանը: Դասախոսությունը նվիրված էր բարեխղճության կարևորագույն կոմպոնենտ հանդիսացող հաշվետվողականությանը: Սյուզաննայի կողմից մասնակիցներին ներկայացվեց հաշվետվողականության հասկացությունն ու առանձնահատկությունները, դրանց կիրառման միջազգային և ազգային փորձը: Այնուհետև, մասնակիցներին ներկայացվեց 3 ֆիլմ, որը նվիրված էր հաշվետվողականությանը: Ֆիլմերի դիտումից հետո մասնակիցներից յուրաքանչյուրն արտահայտեց իր սեփական տեսակետը, տեղի ունեցավ նաև բանավեճ որին հաջորդեց գործնական աշխատանքներ թեմայի վերաբերյալ:
Օգոստոսի 11-ին դասախոսությունը նվիրված էր բարեխղճության վերջին բաղադրիչին՝ կոմպետենցիային (արհեստավարժությանը): Սյուզաննայի կողմից մասնակիցներին ներկայացվեց կոմպետենցիայի հասկացությունն ու դրա կիրառման հիմնախնդիրները Հայաստանում՝ ներկայացնելով նաև միջազգային փորձը: Մասնակիցները դիտեցին երկու ֆիլմ և կատարեցին գործնական աշխատանք, որից հետո ծավալվեց բուռն քննարկում:
Ուսումնաարտադրական պրակտիկայի երկրորդ փուլում մասնակիցները մի շարք հանդիպումներ ունեցած պետական և միջազգային կառույցների, բիզնես և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ղեկավարների հետ: Հանդիպումներն անցել են ինտերակտիվ եղանակով և ուսանողները հնարավորություն են ունեցել ազատ արտահայտելու իրենց մտքերը և բազմաթիվ հարցեր ուղղելու:
Օգոստոսի 11-ին կայացավ առաջին հանդիպումը: Պրակտիկայի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանին: Հանդիպման շրջանակներում Ա. Աբրահամյանի կողմից մասնակիցներին ներկայացվեց վերջին շրջանում կատարված բարեփոխումները՝ շեշտադրելով դրանց արդյունքում հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանն ուղղված գործողությունները: Մասնակիցների շրջանում առավել մեծ հետաքրքրություն առաջացրեց կենսաթոշակային ոլորտում կատարված բարեփոխումները և դրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Ներկայացվեց նաև հիմնված էլեկտրոնային բազան, որով հնարավոր է դառնում վերահսկել ծառայություն դիմած քաղաքացիների գործի ընթացքը: Մասնակիցներին տրվեց լայն հնարավորություն ներկայացնել իրենց հարցերն ու մտահոգությունները հիշյալ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:
Օգոստոսի 12-ին ուսանողներն այցելեցին ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, գործառույթներին, ծրագրերին, մասնավորապես անչափահաս դատապարտյալների վերաինտեգրման խնդիրներին: Բացի այդ, քննարկվել են նաև մասնագիտական արհեստավարժությանը, էթիկային, հաշվետվողականությանը, հակակոռուպցիոն վարքագծին վերաբերող հիմնահարցեր: Քննարկման ընթացքում ուսանողները ներկայացրել են առաջարկություններ, խնդիրների լուծման իրենց մեխանիզմները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել անչափահասների հետ աշխատանքում և օտար լեզուների ուսուցման կամավոր աջակցություն ցուցաբերելու հարցում:
Օգոստոսի 12-ին կայացած երկրորդ հանդիպումը նվիրված էր բարեխղճության սկզբունքների կիրառմանը՝ հասարակական սեկտորում: Հանդիպումը անցավ Շվեյցարիայի շրջանավարտների ասոցիացիայի աշխատակազմի հետ: Աշխատակազմի անդամներից յուրաքանչյուրը անձամբ ներկայացրեց իր գործառույթներն ու լիազորությունների շրջանակը, հատկապես ընդգծելով դրանց կատարման ընթացքում թափանցիկության, էթիկայի և կոմպետենցիայի կարևորությունը:
Օգոստոսի 12-ին նախատեսված վերջին հանդիպումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հետ էր: Վերջինս խոսեց հիմնադրամի ֆինանսավորման, բարերարների և հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների մասին: Մասնակիցները հարցեր ուղղեցին ծրագերի ֆինանսավորման և իրականացման գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև կոնկրետ տարվա համար ընտրվող առաջնային ծրագրերի որոշման կարգի վերաբերյալ: Պարոն Վարդանյանը խոսեց նաև հիմնադրամի գործունեության թափանցիկության ապահովման և կադրերի ընտրության մասին: Վերջում մասնակիցներին բաժանվեցին հիմնադրամի տարեկան հաշվետվությունները:
Օգոստոսի 13-ին հանդիպում կազմակերպվեց ՀՀ արդարադատության նախարարությունում: Հանդիպումը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում պրակտիկանտները կամավորության սկզբունքով մասնակցեցին նախարարության կողմից իրականացվող հանրային իրազեկման արշավին: Արշավի շրջանակներում ուսանողները կազմակերպեցին ակցիա, որի ընթացքում քաղաքացիների բանկային հաշիվների արգելափակման նախարարությունում գործող արագ արձագանքման թեժ գծի համարները տեղադրել են մեքենաների դիմապակիներին և բաժանել վարորդներին:
Երկրորդ մասը կայացավ հանդիպում նախարարության համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանի հետ: Նա համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքը, գործառույթները, աշխատանքների կազմակերպման եղանակները՝ բարեխղճության տեսանկյունից: Պարոն Բալայանը խոսեց նաև նախարարության ծրագրային և ինստիտուցիոնալ բարեփոխումների նպատակների, մասնավորապես՝ նոտարիատի ոլորտում էլեկտրոնային կառավարման համակարգի և պրոբացիոն ծառայության ինստիտուտի ներդրման գործընթացների մասին: Ուսանողները հետաքրքրվել են նաև դատապարտյալների պահման պայմաններով, ինչին ի պատասխան՝ Նորայր Բալայանը նշել է, որ շուտով բացվելու է «Արմավիր» ՔԿՀ-ն, խնդիրները լուծվելու են փուլային տարբերակով: Ի պատասխան ուսանողների՝ նախարարության հետ կապը հնարավորինս սերտացնելու առաջարկին, պարոն Բալայանը նշել է, որ նախարարությունը մշտապես բաց է և խրախուսում է շահագրգիռ անձանց, մասնագետների հետ համագործակցությունը:
Օգոստոսի 14-ին Մարատ Ատովմյանը պրակտիկայի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց միջազգային կազմակերպություններում բարեխղճության սկզբունքների կիրառման ընթացակարգերին: Դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացվեց բարեխղճության յուրաքանչյուր բաղադրիչի ապահովմանն ուղղված միջոցառումները, որոնք իրականացվում են միջազգային կառույցների կողմից: Մասնակիցները հնարավորություն ունեցան ազատորեն ներկայացնել իրենց կարծիքները և ծավալել ակտիվ քննարկում: հանդիպումից հետո կայացավ պրակտիկաների այցելություններ միջազգային կազմակերպություններ:
Առաջին այցը տեղի ունեցավ ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության շենք, որտեղ հանդիպեցին հանրային տեղեկատվության վարչության տեղեկատվության գծով պատասխանատու Արմինի Հալաջյանի հետ: Տիկին Հալաջյանը ներկայացրեց ՄԱԿ-ի կառուցվածքն ու գործառույթները՝ անդրադարձ կատարելով ՄԱԿ-ի կառույցների աշխատանքում բարեխղճության ապահովմանը: Նա հատկապես անդրադարձավ կոմպետենտության և հաշվետվողականության բաղադրիչներին: Պրակտիկանտները բազմաթիվ հարցեր ուղղեցին զեկուցողին: Վերջում պրակտիկայի մասնակիցներին տրամադրվեցին ՄԱԿ-ի որոշ տպագրություններ:
Օրվա երկրորդ հանդիպումը նախատեսված էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Գոհար Ավագյանի հետ: Գոհարը սկզբում խոսեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ընդհանուր գործունեության մասին, ապա ավելի կոնկրետ ներկայացրեց բարեխղճության ապահովմանն ուղղված գործողությունները: Ներկայացվեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի հիմադրման անհրաժեշտությունն ու նախապատմությունը, արժեքները ու գործունեութան հիմնական ուղղությունները, ինչպես նաև աշխատակիցների ընտրության կարգը, իրականացվող ծրագրերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց բոլոր հարցերը:
Օգոստոսի 13-ին կայացավ հանդիպում Հ2 հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի ղեկավար Էմմա Ղազարյանի հետ: Վերջինս խոսեց հոռուստաընկերության գործունեության հիմնական առանձնահատկությունների, վարած քաղաքականության և աշխատակազմի ընտրության մասին: Հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին հեռուտաընկերության թափանցիկության, հաշվետվողականության և կոմպետենցիայի հարցերի շուրջ: Էմմա Ղազարյանը ներկայացրեց նաև վերջին ժամանակներս հեռուստաընկերության կողմից իրականացրած և առաջիկայում պլանավորվող խոշոր ծրագրերը: Մասնակիցները նաև շրջեցին մի քանի տաղավարներով, որտեղ ավելի մոտիկից ծանոթացան, թե ինչպես են կատարվում նկարահանումները և հեռարձակումները:
Օգոստոսի 19-ը ամբողջությամբ նվիրված էր հասարակական և բիզնես ոլորտում բարեխղճության դրսևորմանը: Պրակտիկանտները հանդիպում ունեցան «Մեդիամոդել» ընկերության նախագահ Գերասիմ Բարսեղյանի հետ: Պարոն Բարսեղյանը խոսեց իր գործելաոճի, աշխատակիցների ընտրության և գործերի ճիշտ վարման մասին: Նա նաև մասնակիցներին ներկայացրեց իր մոտեցումները էթիկայի և կոմպետենտության վերաբերյալ:
Օրվա երկրորդ հանդիպումը «ԲՏԱ» բանկի իրավաբանական վարչության պետ Մարինա Տաշչյանի հետ էր, որի շրջանակներում Մարինան ներկայացրեց բանկի կողմից վարվող քաղաքականությունը բարեխղճության ոլորտում՝ ապահովելով բանկային գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, դրսևորելով հակակոռուպցիոն վարքագիծ:
Երրորդ և չորրոդ հանդիպումները տեղի ունեցան ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գրասենյակում: Սկզբում «ԱՐՄԱԿԱԴ» ոչ կառավարական կազմակերպության հիմնադիր Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց հաշվետվողականության և թափանցիկության վերաբերյալ իր կառույցի մոտեցումները և որդեգրած արժեքները, շահառուների կողմից ստացված գնահատականներն ու պատասխանեց պրակտիկանտների հարցերին: Այնուհետև, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ի»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը ներկայացրեց հասարակական կազմակերպության նպատակներն ու ուղղությունները, իրականացվող գործունեությունը:
Պրակտիկայի ընթացքում ուսանողներին հանձնարարվել էր բարեխղճության վերաբերյալ գործնական թիմային աշխատանքներ ներկայացնել կոնկրետ թեմաների վերաբերյալ՝ բաժանելով ուսանողներին երեք խմբերի: Թիմային աշխատանքներըը հնարավորություն տվեցին նաև զարգացնել մասնակիցների խմբային աշխատելու և վերլուծություններ կատարելու ունակությունները:
Օգոստոսի 20-ին կայացավ 7-րդ ուսումնաարտադրական պրակտիկայի պաշտոնական փակման արաողությունը, որտեղ ելույթներով հանդես եկան «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանը և «Ինթեգրիթի Էքշն» կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բարեխղճության կրթական ցանցի մենեջեր Հարություն Ալեքսանյանը: Կարեն Զադոյանը միջոցառման ընթացքում խոսեց նաև ուսումնաարտադրական պրակտիկայի և ձեռքբերված արդյունքների մասին: Այնուհետև ուսումնաարտադրական պրակտիկայի խմբի ուսանողները ներկայացրեցին պրակտիկայի ընթացքում կատարված խմբային գործնական աշխատանքները, որոնք վերաբերում էին հետևյալ թեմաներին.
1. ՀՀ-ում Սահմանադրաիրավական բարեփոխումների իրականացումը՝ բարեխղճության տեսանկյունից (խումբ 1):
2. Հայաստանի կողմից Մաքսային միությանը անդամակցելու գործընթացը՝ բարեխղճության տեսանկյունից (խումբ 2):
3. Կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ բարեխղճության տեսանկյունից (խումբ 3):
Տեղի ունեցան ակտիվ քննարկումներ, որից հետո մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրերը: Միջոցառման վերջում ուսանողներին հնարավորություն տրվեց արտահայտելու իրենց գաղափարները և երախտիքի խոսքերը: