Ընկերությունը, փորձելով ավելի լավ հասկանալ իր վստահորդների առջև դրված խնդիրները և ձգտելով նվազագույնի հասցնել նրանց ժամանակի և ֆինանսական կորուստները, առաջարկում է երկարաժամկետ համագործակցություն, որը հնարավորություն է տալիս միասնական թիմով և ջանքերով իրականացնել վստահորդների իրավաբանական սպասարկումը: Մեր ընկերությունն իրավաբանական անձանց առաջարկում է երկարաժամկետ իրավաբանական սպասարկում.
- իրավական ռիսկերի գնահատում և դրանց բացառման կամ նվազեցման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
- իրավաբանական խորհրդատվություն վստահորդի գործունեության բոլոր հարցերի վերաբերյալ,
- ներքին շրջանառության փաստաթղթերի, անհատական և ներքին իրավական ակտերի, այդ թվում` պայմանագրերի նախագծում ու փորձաքննության իրականացում,
- մասնակցություն բանակցություններում, հանդիպումներում և քննարկումներում,
- վստահորդի գործունեության, գործարքների, այդ թվում` ներդրումային ծրագրերի վերաբերյալ իրավական կարծիքի պատրաստում և սպասարկում,
- վստահորդի իրավունքների և շահերի ներկայացուցչություն պետական և ոչ պետական մարմիններում ու հաստատություններում, այդ թվում` դատարանում և առևտրային արբիտրաժում և այլն:
Երկարաժամկետ սպասարկումը ձեզ հնարավորություն կընձեռի պարզեցնել և արագացնել ձեր գործունեությունը, խնայել ժամանակը և միջոցները: Ընկերությունը կօգնի ձեզ կառավարել ֆինանսական կորուստների ռիսկերը: Մենք կառաջարկենք այնպիսի ողջամիտ լուծումներ, որոնք կպաշտպանեն ձեր գործունեությունը, և կխթանեն ձեր գործարար համբավի բարձրացմանն ու վստահության ամրապնդմանը:
Մեր Ընկերության հետ երկարաժամկետ համագործակցության առավելություններից է ձեր բիզնեսի կանխատեսելիությունն ու ապահովվածությունը: Ընկերության իրավաբանները ձեզ հետ կլինեն սկսած ձեր ընկերության ձևավորման փուլից մինչև զարգացման փուլը:
Մեր մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել մեր ընկերության կողմից մատուցվող երակարաժամկետ իրավաբանական սպասարկման ծառայությունների` Ձեզ համար ամենաօպտիմալ փաթեթը: