Ընկերությունը ծառայություններ է մատուցում քաղաքացիական իրավունքի բոլոր հարցերի վերաբերյալ՝ քաղաքացիական իրավունքի տեսական հարցերից մինչև կիրառական պրոբլեմներ. գույքային և ոչ գույքային իրավունքներ, գործարքներ, պայմանագրեր, պարտավորություններ, ժառանգության հարցեր, միջազգային մասնավոր իրավունք և այլն:
Ելնելով վստահորդի շահերից, օրենքին և գործարար շրջանառության սովորույթներին համապատասխան՝ Ընկերությունը իր վստահորդների անունից կնքում, փոփոխում և դադարեցնում է քաղաքացիաիրավական տարբեր պայմանագրեր, իրականացնում է բոլոր անհրաժեշտ գործողությունները` գործարքների նախագծման, կնքման, փոփոխման և դադարեցման հետ կապված անբարենպաստ հետևանքները կանխելու համար, իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում, այդ թվում նաև քաղաքացիների և իրավաբանական ընկերությունների սեփականության, վարձակալության և գրավի իրավունքի գրանցում, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող վստահորդի անձին կամ գույքին պատճառված վնասի հատուցման գործեր:
Ընկերության իրավաբանները մեծ փորձառնություն ունեն նաև ապահովագրական ինստիտուտի կիրառման ոլորտում. մեր իրավաբանները կօժանդակեն ձեզ ապահովագրության պայմանագրի նախագծման, կնքման և դադարեցման, ապահովագրական հատուցման նվազեցմանն ու հատուցման մերժմանը իրավական գնահատականներ տալու հարցերում:
Ընկերությունը փորձագիտական ծառայություններ է մատուցում քաղաքացիական օրենսդրության բարեփոխումների, իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության, քաղաքացիական իրավունքի ոլորտի միջազգային իրավական փաստաթղթերի կիրառման հարցերում և այլն: