Ընկերությունն անկախ մասնագիտական կարծիք է տրամադրում պատվիրատուի կողմից մատնանշած տարբեր հարցերի իրավական կարգավորման, դրանց լուծման եղանակների, պատվիրատուի համար առավել շահավետ ուղիների, հնարավոր ռիսկերի և դրանք նվազագույնի հասցնելու եղանակների վերաբերյալ:
Իրավական կարծիք կարող է տրամադրվել նաև տարբեր իրավական ակտերի, պայմանագրերի, մրցութային առաջարկների և տնտեսական գործունեության այլ ասպեկտների վերաբերյալ:
Ընկերության փորձագետները իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության և այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրամադրում են իրավական ակտի ոչ պաշտոնական պարզաբանում:
Մեր ընկերությունը կդառնա ձեր հուսալի ուղեկիցը իրավական ոլորտում: