Ընկերությունը տարաբնույթ ծառայություններ է մատուցում աշխատանքային իրավունքի ոլորտում, որն իր մեջ ներառում է խորհրդատվություն աշխատանքային օրենսդրության վերաբերյալ, ընկերությունների և կազմակերպությունների կորպորատիվ աշխատանքային փաթեթների (աշխատանքային պայմանագրեր, ներքին աշխատանքային կանոններ, էթիկայի կանոններ, շահերի բախման քաղաքականություն և այլն) մշակում, աշխատանքային իրավունքների պաշտպանությունը ՀՀ վարչական մարմիններում և դատարաններում, արհմիութենական կազմակերպությունների ստեղծում, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերի մշակում, խորհրդատվություն արտասահմանյան և միջազգային ընկերություններին և կազմակերպություններին՝ տեղացի աշխատակազմի վարձման պայմանների վերաբերյալ:
Ընկերությունը բանակցություններ է վարում նաև գործատու-աշխատող իրավահարաբերություններից ծագած վերճերի արտադատական կարգով լուծման ուղղությամբ, գնահատում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա իրավական ռիսկերը, առաջարկում դրանց լուծման տարբերակներ:
Ընկերության մասնագետները Սահմանադրության և միջազգային պայմանագրերի երաշխիքային նորմերի հիման վրա վերլուծում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մյուս իրավական ակտերը, որոնք քաղաքացիների համար սահմանում և երաշխավորում են մի շարք այլ աշխատանքային իրավունքներ, որոնց շուրջ ծագող հարաբերությունները նույնպես ընդգրկվում են աշխատանքային իրավունքի կարգավորման ոլորտում:
Ընկերությունը փորձագիտական ծառայություններ է մատուցում աշխատանքային և սոցիալական օրենսդրության բարեփոխումների, իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության, աշխատանքային ու սոցիալական իրավունքի ոլորտի միջազգային իրավական փաստաթղթերի կիրառման հարցերում և այլն: