«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997թ.-ին: Իր հիմնադրման պահից սկսած ընկերությունը դինամիկ կերպով զարգանում է և ներկայումս բավարարում է հայրենական ու միջազգային հեղինակավոր ընկերությունների ու կազմակերպությունների իրավաբանական պահանջները: Մեր իրավաբաններն աշխատում են ինչպես հայկական, այնպես էլ միջազգային առաջատար ընկերությունների ու կազմակերպությունների հետ:
Մենք շարունակաբար իրականացնում ենք մեր ընկերության զարգացումը, մասնավորապես` մեծ ուշադրություն ենք դարձնում իրավաբանների վերապատրաստման հարցերին: Նոր իրավամտածողության տեր իրավաբանները կազմում են մեր աշխատակազմի հիմնական կորիզը: Նրանք Հայաստանի գործնական իրավաբանության բնագավառ են բերում թարմ շունչ, նոր ավանդույթներ և փորձ: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը փորձառու, ճկուն և իր գործին նվիրված պրոֆեսիոնալների թիմ է:
Առաքելություն.
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հանդիսանում է հայաստանյան առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը հայաստանյան և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մատուցում է մատչելի և որակյալ իրավաբանական ծառայություններ:
Արժեքներ.
Մեր արժեքներն են.
- վստահորդների գերազանց սպասարկումը,
- վստահորդների նկատմամբ մեծ հարգանքն ու վստահությունը,
- աշխատակիցների բարձր պրոֆեսոնալիզմն ու թիմային ոգին:
Ապագայի մտապատկեր.
Ապագայում «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը պետք է հանդիսանա Հայաստանի իրավաբանական շուկայում գործող ամենազդեցիկ և հայտնի իրավաբանական ընկերություններից մեկը: