Վստահորդի փաստաթղթերի, ներքին շրջանառության փաստաթղթերի, այդ թվում` անհատական և ներքին իրավական ակտերի, պայմանագրերի և այլ փաստաթղթերի իրավական ուսումնասիրություն, իրավական ռիսկերի գնահատում և վեր հանում, դրանց լուծման կամ նվազեցման վերաբերյալ իրավական առաջարկություններ ներառող հաշվետվության ներկայացում:
Առաջարկվող ծառայությունը ներառում է նաև վստահորդի փաստաթղթաշրջանառության իրավական վերլուծություն, գործունեության կամ վստահորդի կողմից հստակ մատնանշած բաղադրիչի իրավական աուդիտ՝ միջանկյալ, տարեկան կտրվածքով: Ընկերությունն առաջարկում է նաև եռամյա կտրվածքով իրավական աուդիտի անցկացում:
Ընկերության կողմից անցկացվող իրավական աուդիտը հնարավորություն է տալիս հատուկ մեթոդների կիրառման միջոցով հայտնաբերել և վերացնել առկա խախտումները, դրանց լուծման ուղղությամբ առաջարկել ողջամիտ և կարճաժամկետ ծրագրեր, ապահովել ձեր գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև բարելավել ձեր կազմակերպության կատարողականը: