Իրավաբաններ
Կարեն Զադոյանը «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահն է, ընկերությունը ղեկավարում է հիմնադրման պահից: Նրա 30+ տարիների մասնագիտական աշխատանքի փորձը ներառում է քաղաքացիական, ոչ առևտրային, առևտրային, կորպորատիվ, աշխատանքային և սահմանադրական իրավունքի ոլորտները:
Նա ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:
Հանդիսանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
2020թ.-ի փետրվարից մինչև սեպտեմբեր հանդիսացել է վարչապետի որոշմամբ ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:
Սյուզաննա Սողոմոնյանը 2014 թվականից «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան է, ում աշխատանքային փորձը ներառում է քաղաքացիական, վարչական և միջազգային իրավունքի ոլորտները։
Սյուզաննան ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։ Նա նաև ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան և Արտաքին տնտեսական կապերի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։ Սյուզաննան ավարտել է նաև Կենտրոնական Եվրոպական համալսարանի (CEU) «Առաջնորդում և կառավարում հանուն բարեխղճության» ամառային խորացված դասընթացը։
Մարիամ Զադոյանը «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան է, ում 10+ տարիների աշխատանքային փորձը ներառում է քաղաքացիական, վարչական և միջազգային իրավունքի ոլորտները։ Մարիամը ներկայումս հանդիսանում է հայցորդ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունք» ուղղվածությամբ: Նա ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:
Արփինե Եղիկյան «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան է 2005 թվականից: Նրա 9-ամյա մասնագիտական աշխատանքի փորձը ներառում է քաղաքացիական իրավունք և դատավարություն, վարչական իրավունք և դատավարություն, առևտրային, կորպորատիվ, աշխատանքային և ընտանեկան իրավունքի ոլորտները:
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:
Կարեն Քոչարյանը «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան է 2008 թվականից: Նրա 6-ամյա մասնագիտական աշխատանքի փորձը ներառում է քաղաքացիական իրավունք և դատավարություն, վարչական իրավունք և դատավարություն, առևտրային, կորպորատիվ, աշխատանքային և ընտանեկան իրավունքի ոլորտները:
Նա ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:
Մարատ Ատովմյանը «ԼԻԳԼ ԸԼԱՅՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան է։ 2010թ.-ից զբաղվում է փաստաբանական գործունեությամբ որպես փաստաբան. նրա հաճախորդների ցանկում ընդգրկված են տարբեր տեղական և միջազգային հաճախորդներ: Զբաղվում է քաղաքացիական, պայմանագրային, աշխատանքային, առևտրային և ոչ առևտրային, ներգաղթի և ընտանեկան օրենսդրության, ապահովագրական իրավունքի, արբիտրաժային և վեճերի լուծման, կոնֆլիկտների կառավարման, այդ թվում միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ինչպես նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հարցերով:
Մարատը 1996 թվականին ավարտել է Երևանի Տնտեսաիրավական Համալսարանը իրավագիտություն մասնագիտությամբ:
Ավարտել է Կենտրոնական Եվրոպական համալսարանի (CEU) «Առաջնորդում և կառավարում հանուն բարեխղճության» ամառային խորացված դասընթացը։
Արմեն Պետրոսյանը 2020 թվականից «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ֆինանսական խորհրդատուն է, ում աշխատանքային փորձը ներառում է հարկային, ֆինանսական և հաշվապահական հաշվառման ոլորտները:
Արմենն ավարտել է ստանալով բակալավրի աստիճան հաշվապահության և աուդիտորական գործունեության ոլորտում։ Արմենը ստացել է Գլխավոր հաշվապահի, այնուհետև աուդիտորի որակավորում ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից 2011թ-ին, մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման և զարգացման դասընթացների և որակավորման ծրագրերի, այդ թվում՝ Ռումինիայում MANGO որակավորման «Building a Sustainable Future, financial tools and techniques» ծրագրին, և Հունաստանում Business Models, CANVAS, Business plan, Balanced Scorecard & Customer Satisfaction մենթորների պատրաստման ծրագրին։