ԿԱՐԵՆ ԶԱԴՈՅԱՆ Կառավարող գործընկեր

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Կարեն Զադոյանը հանդիսանում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահը։ Նա ունի 30+ տարիների աշխատանքային փորձ հետևյալ մասնագիտացումներով՝

Սահմանադրական իրավունքի ոլորտ՝ մարդու իրավունքներ, ներկայացուցչություն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։

Քաղաքացիական իրավունքի ոլորտ՝ կորպորատիվ, պայմանագրային, սեփականություն, աշխատանքային, իրավաբանական անձանց՝ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրում, իրենց կողմից հիմնադրած տնտեսական ընկերությունների պետական գրանցում և վերագրանցում, վերակազմակերպում (ներառյալ՝ միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում),  և այլն։

Վարչական իրավունքի ոլորտ՝ հարկային, մաքսային և հողային իրավահարաբերություններ, վարչական ակտերի բողոքարկում։

Միջազգային իրավունքի ոլորտ՝ միջազգային դատարանին տրվող բողոքի կազմում, օտարերկրյա կազմակերպությունների հետ պայմանագրերի կազմում և օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնադրում։

Կարեն Զադոյանը հանդիսացել է նաև ազգային իրավական փորձագետ և խորհրդատու ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ, ՄԱԿ ՓՀԳ, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ), ՕՔՍՖԱՄ Նովիբ, ՀՀ-ում ԱՄՆ, Չեխիայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնության դեսպանատների կողմից ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերում։

Իրավաբան.net անկախ անկախ մասնագիտացված լրատվամիջոցի ստեղծման գաղափարի հեղինակն է:

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • իրավաբանական խորհրդատվություն մատուցում,
  • իրավական ռիսկերի գնահատում և դրանց լուծման ուղղված առաջարկություններով իրավական կարծիքի կազմում,
  • հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների և այլ դատաիրավական փաստաթղթերի կազմում,
  • իրավաբանական անձանց՝ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրմանն ուղղված կանոնադրությունների և այլ իրավական փաստաթղթերի կազմում և գրանցում,
  • իրավաբանական անձանց վերակազմակերպմանը (ներառյալ՝ միաձուլմանը, միացմանը, բաժանմանը, առանձնացմանը, վերակազմավորմանը) ուղղված իրավական փաստաթղթերի կազմում և գրանցում,
  • ՀԿ-ների և հիմնադրամների, իրենց կողմից հիմնադրած տնտեսական ընկերությունների պետական գրանցում և վերագրանցում, իրավաբանական և հարկային ոլորտի հարցերով խորհրդատվության տրամադրում,
  • իրավաբանական անձանց մարդկային ռեսուրսների կառավարում, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրերի, անհատական իրավական ակտերի, պաշտոնի անձնագրերի և այլ փաստաթղթերի կազմում,
  • իրավաբանական անձանց հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի, վարքագծի կանոնների, ներառյալ՝ էթիկայի, շահերի բախման և նվերների ընդունման և արգելքի, աշխատանքային ներքին կանոնների, գնումների, դրամաշնորհների տրամադրման և գործուղումների քաղաքականությունների և նմանատիպ այլ փաստաթղթերի կազմում,
  • ոչ առևտրային կազմակերպությունների համար (ենթա)դրամաշնորհային համաձայնագրերի նախագծում,
  • քաղաքացիաիրավական տարաբնույթ պայմանագրերի կազմում, այդ թվում՝ ոչ տիպային պայմանագրեր,
  • իրավաբանական անձանց ներքին կորպորատիվ փաթեթների պատրաստում,
  • իրավական աուդիտի իրականացում,
  • բանակցությունների վարում,
  • վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն դատարաններում և այլ պետական և ոչ պետական մարմիններում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1991 – 1996 Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ

2016 – 2017 Ռիգայի Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի Մեդիա ուսումնասիրությունների կենտրոն, Ապագա մեդիայի կառավարում ծրագրի շրջանավարտ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ 

2020 փետրվար-սեպտեմբեր ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, անդամ

2018 -2019 ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

2000 – առ այսօր Հայաստանի Հանարապետության փաստաբանների պալատ, անդամ

2003 – առ այսօր Հայաստանի իրավաբանական հիմնադրամ, համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ

1995 – առ այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիա, հիմնադիր նախագահ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

Որպես բանախոս, զեկուցող և մասնակից եղել է մի շարք սեմինարների, դասընթացների, աշխատաժողովների և այլ մասնագիտական միջոցառումների մի շարք երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Շվեդիա, Չեխիա, Լեհաստան, Սլովենիա, Գերմանիա, Ռուսաստան, Բուլղարիա, Լատվիա, Խորվաթիա, Ավստրիա, Դանիա, Թաիլանդ, Մալազիա, Ինդոնեզիա, Ուկրաինա, Թուրքիա և Վրաստան)։

ՊՐՈ ԲՈՆՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2015 – առ այսօր, Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր և դասախոս

2012 – առ այսօր Իրավաբան.net մասնագիտական կայքում «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից իրականացվող իրավական իրազեկության և մատուցվող առցանց անվճար իրավաբանական խորհրդատվության ծրագրի ղեկավար

2004 – առ այսօր «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» իրավաբան ուսանողների ամենամյա գիտաժողովի հիմնադիր

 ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

50-ից ավելի հետազոտությունների, զեկույցների, մոդելային և հանրային քաղաքականությունների, այլ հրապարակումների (համա)հեղինակ է։

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայերեն (մայրենի), Ռուսերեն (լավ), Անգլերեն (լավ)