Ընկերությունն իր վստահորդներին խորհրդատվություն է մատուցում հարկային օրենսդրության և տարբեր հարկատեսակների իրավական կարգավորման վերաբերյալ, հարկային իրավահարաբերություններից բխող հարցերով իրականացնում է իր վստահորդների իրավունքների և շահերի պաշտպանությունը դատարաններում և այլ պետական մարմիններում, աջակցում է իր վստահորդներին հարկային օրենսդրության շրջանակներում առավել նպաստավոր հարկման դաշտում գործելու և հարկերի նվազեցման հարցերում:
Ընկերությունը նաև իրականացնում է ծառայությունների, աշխատանքների, ապրանքների ներմուծման և արտահանման դեպքում սահմանված վճարների գանձման գործընթացների իրավական աջակցում:
Ընկերությունն իր վստահորդներին խորհրդատվություն է մատուցում նաև հարկային ռազմավարության ճիշտ կազմակերպման և պլանավորման ուղղությամբ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար մշակում է ծառայությունների առանձին ծրագրեր՝ իր վստահորդների՝ հարկային իրավահարաբերություններից բխող խնդիրներին որակյալ և բարենպաստ լուծումներ ապահովելու նպատակով: Ընկերության ֆինանսական և հարկային հարցերով խորհրդատուն անցկացնում է ձեր գործունեության հարկային ոլորտի փորձաքննություն և գնահատում հնարավոր ռիսկերը, որոնք առկա են կամ կարող են ի հայտ գալ առաջիկայում:
Ընկերության փաստաբանները իրականացնում են վստահորդների շահերի պաշտպանություն ՀՀ վարչական մարմիններում և դատարաններում:
Ընկերությունը փորձագիտական ծառայություններ է մատուցում հարկային օրենսդրության բարեփոխումների, իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության, հարկային իրավունքի ոլորտի միջազգային իրավական փաստաթղթերի կիրառման հարցերում և այլն: