Ընկերությունն իրավաբանական ծառայություններ է մատուցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի իրավաբանական անձանց, այդ թվում` առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին, համատեղ ձեռնարկություններին, ինչպես նաև օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերին և ներկայացուցչություններին՝ ստեղծման, հիմնադիր փաստաթղթերի մշակման, գրանցում իրականացնող պետական մարմիններում ներկայացման, ընկերությունների վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում), այդ թվում` բաժնետոմսերի և բաժնեմասերի բաշխման ու ձեռքբերման, կառավարման մարմինների ձևավորման և նրանց լիազորությունների վերաբերյալ, բիզնես և ներդրումային ծրագրերի պլանավորում, ընկերությունների ներքին կորպորատիվ փաստաթղթերի փաթեթների մշակման, տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ արտոնագրերի և լիցենզիաների ձեռք բերման ոլորտներում, իրականացնում է վստահորդների շահերի ներկայացում վերոնշյալ ոլորտներին առնչվող պետական բոլոր ատյաններում և դատարաններում, տրամադրում է խորհրդատվություն բիզնեսի կազմակերպման իրավական հիմքերի և ոլորտի օրենսդրության վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում է վճարունակության վերականգման գործընթացներ և վարում սնանկության (անվճարունակության) գործերով վարույթ:
Ընկերությունը մասնագիտացած է և իրավաբանական ծառայություններ է տրամադրում նաև ոչ առևտրային կազմակերպություններին` հիմնադրամներին և հասարակական կազմակերպություններին, այդ թվում դրանց կողմից անմիջականորեն ձեռնարկատիրական և սոցիալական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հարցերով: Մեր իրավաբանները պատրաստ են նաև օգնել կամավորների հետ կապված հարաբերությունների իրավակարգավորման հարցերում:
Ընկերության կողմից մատուցվող կորպորատիվ իրավունքի ոլորտի ծառայություններից օգտվելու դեպքում Ընկերության մասնագետները կատարում են կորպորատիվ խնդիրների խորը ուսումնասիրություն՝ Ձեր կազմակերպության ներքին գործունեության մեջ ներդնելով կորպորատիվ իրավական և հակակոռուպցիոն մշակույթ, ներքին, այդ թվում հակակոռուպցիոն քաղաքականություններ և ընթացակարգեր, իրավական առողջացման և զարգացման ծրագրեր, կորպորատիվ կառավարման նոր հմտություններ, այդ թվում նաև՝ կազմակերպության կառավարման մարմնի գործունեության իրավական կարգավորման ուղղվածությամբ:
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության մասնագետները տիրապետում են կորպորատիվ հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներին, որոնց ներդրման և կիրառման դեպքում կարճ ժամկետներում մեր հաճախորդները ձեռք են բերում առաջատար կազմակերպությունների համբավ: