Ընկերությունն ունի դատարաններում, արբիտրաժում և պետական ու ոչ պետական այլ մարմիններում և կազմակերպություններում իր վստահորդների շահերի ներկայացման փորձ: Ընկերությունը ներկայացնում է իր վստահորդներին Հայաստանի բոլոր դատական ատյաններում, բոլոր պետական մարմիններում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և այլ միջազգային դատարաններում և կազմակերպություններում, միջազգային և տեղական արբիտրաժներում:
Ընկերությունը իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը հայցադիմումների, բողոքների և այլ փաստաթղթերի պատրաստման և ներկայացման համար, ներկայացնում է վստահորդների շահերը կատարողական վարույթում, հետևում է դատարանի վճիռների իրականացմանը:
Վստահորդների շահերից ելնելով` Ընկերությունը կիրառում է վեճերի լուծման այլընտրանքային եղանակներ՝ ներկայացնելով վստահորդներին բանակցություններում, միջնորդական գործընթացում և այլն:
Վստահորդների ներկայացուցչություն իրականացնելիս Ընկերության փաստաբաները լայնորեն կիրառում են նաև դատական նախադեպի ինստիտուտը, այսպիսով մատուցելով առավել հիմնավորված և կանխատեսելի իրավական աջակցություն:
Փոխանցելով ձեր խնդիրները մեր Ընկերությանը, դուք այլևս մասնակից չեք դառնում ձեր իրավունքների պաշտպանության երկարատև գործընթացին և կենտրոնանում եք ձեր բիզնեսի և գործունեության զարգացման ուղղությամբ:
Ընկերությունը ներկայացուցչության ծառայություններ է մատուցում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: