Ընկերությունը բազմազան ծառայություններ է մատուցում մտավոր սեփականության իրավունքի ոլորտում, որն իր մեջ ներառում է խորհրդատվություն մտավոր սեփականության օրենսդրության վերաբերյալ, առևտրային ապրանքանիշի գրանցում ու պաշտպանություն, ապրանքների ծագման տեղանունների պաշտպանություն, հայտնագործության պատենտավորում, ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ոլորտների ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանություն, հարակից իրավունքների գրանցում ու պաշտպանություն: Ընկերությունը մատուցում է նաև մտավոր սեփականության օբյեկտների շահագործման վերաբերյալ պայմանագրեր կազմելու խորհրդատվություն և իրականացնում է իր վստահորդների մտավոր սեփականությանը վերաբերող շահերի դատական պաշտպանություն:
Ընկերության կողմից մտավոր սեփականության իրավունքների ոլորտում մատուցվող ծառայությունները ներառում են նաև շոու-բիզնեսի իրավական սպասարկում (հեռուստատեսություն, ռադիո, ինտերնետ, գովազդ և այլն):
Մեր ընկերությունը պաշտպանում է ձեր գաղափարների, ձեր բացառիկության և ձեր ճանաչելիության իրավունքն ու անվտանգությունը: Ընկերության կողմից այս ոլորտում մատուցվող ծառայությունները ուղիղ հարաբերական են մեր վստահորդների պահանջներին՝ ապահովելով նրանց հեղինակային և հարակից իրավունքների լիիրավ պաշտպանությունը: Ընկերությունը նաև աջակցում է կազմակերպություններին բարձրացնել մտավոր սեփականության օբյեկտների կառավարման արդյունավետությունը` դրանք դարձնելով անխոցելի:
Ընկերությունը փորձագիտական ծառայություններ է մատուցում մտավոր սեփականության օրենսդրության բարեփոխումների, իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության, մտավոր սեփականության իրավունքի ոլորտի միջազգային իրավական փաստաթղթերի կիրառման հարցերում և այլն: