Ընկերությունը խորհրդատվություն է մատուցում իր գործունեության ոլորտների բոլոր հարցերի վերաբերյալ, իրականացնում է քաղաքացիների ընդունելություն, կազմում է իրավաբանական բնույթի փաստաթղթեր: Խորհրդատվությունն իրականացվում է ընկերության գրասենյակներում՝ համապատասխան ոլորտի իրավաբանների հետ նախօրոք պայմանավորվելով, հեռախոսի միջոցով՝ հատուկ առանձնացված հեռախոսագծով, ինչպես նաև` էլեկտրոնային փոստի միջոցով:
Ընկերության կողմից մատուցվող խորհրդատվությունն իր մեջ ներառում է գործում առկա փաստաթղթերի խորը ուսումնասիրություն, խնդրի իրավական վերլուծություն և մանրամասն խորհրդատվության տրամադրում, այդ թվում նաև կոնկրետ հարցի կարգավորումը միջազգային իրավական ակտերով:
Խորհրդատվության ընթացքում Ընկերության մասնագետների կողմից պարզաբանվում են կոնկրետ իրավահարաբերության կողմերի իրավունքներն ու պարտականությունները, դրանցից ծագող բարենպաստ և անբարենպաստ հետևանքները, կատարվում է օրենքի կամ դրա առանձին դրույթների մեկնաբանություն, ինչպես նաև առաջարկվում է խնդրի լուծման համար արդյունավետ եղանակներ՝ ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով:
Մեր ընկերության կողմից ստացված խորհրդատվության արդյունքում, մեր վստահորդները ստանում են այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ ի՞նչ պետք է անել, ինչիպիսի՞ իրավունքներ և պարտականություններ ունեն կոնկրետ իրավահարաբերութան շրջանակներում: