Ընկերությունն իրականացնում է պարզից սկսած մինչև ամենաբարդ գործարքների իրավական ապահովումն այնպես, որ այն լիովին համապատասխանի օրենսդրության պահանջներին և առավելագույնս բխի վստահորդների շահերից: Ընկերությունն իրականացրել է անշարժ գույքի բազմափուլ գործարքների, ընկերությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) առուվաճառքի, ներդրումային ուղղվածության գործարքների իրավական ապահովում:
Ընկերության կողմից նախագծված իրավական փաստաթղթերը հանդիսանում են մեր վստահորդների կողմից կնքվելիք գործարքների անվտանգության և հաջողության գրավականը:
Ընկերությունը նաև աջակցում է արդեն իսկ նախագծված գործարքների վերաբերյալ իրավական կարծիք տրամադրելու և փորձաքննություն անցկացնելու, դրանում առկա իրավական ռիսկերը վեր հանելու և գնահատելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու հարցերով:
Մեր մասնագետները կօգնեն ձեզ կատարել անվտանգ և օրինական գործարքներ՝ ապահովելով աջաընթաց ձեր բիզնեսում: