Իրավաբանական պրակտիկա
Քաղաքացիական իրավունք և դատավարություն
Վարչական իրավունք և դատավարություն
Առևտրային իրավունք
Կորպորատիվ իրավունք
Ընտանեկան իրավունք
Աշխատանքային իրավունք
Կրթություն
Հայաստան, ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ֆակուլտետ, 2007 թվական: Իրավագիտության մագիստրոսի աստիճան:
Հայաստան, Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, 2005 թվական: Իրավագիտության բակալավրի աստիճան:
Փորձ
9-ամյա մասնագիտական աշխատանքի փորձ քաղաքացիական, առևտրային, կորպորատիվ, վարչական, աշխատանքային, ընտանեկան իրավունքների և քաղաքացիական ու վարչական դատավարության ոլորտներում: Խորհրդատվական ծառայությունների մատուցում, վստահորդների գործերի վարում դատարաններում և պետական այլ կառույցներում, վստահորդների երկարաժամկետ իրավաբանական սպասարկում, պայմանագրերի կազմում, իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթերի կազմում, գործարքների իրավական ապահովում և ռիսկերի գնահատում, իրավական ակտերի նախագծում և փորձաքննություն, իրավական կարծիքի կազմում, օրենսդրության վերաբերյալ տեղեկատվական թերթիկների և գրքույկների մշակում, մոնիթորինգ և իրավական գնահատում, ինչպես նաև կազմակերպչական և ուսուցման փորձ:
Արփինե Եղիկյանը հանդիսանում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության համագործակցող փաստաբան:
Պրո Բոնո
Իրավաբան.net կայքում «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից իրականացվող իրավական իրազեկության և մատուցվող առցանց անվճար իրավաբանական խորհրդատվության ծրագրի իրավաբանն է:
Անդամակցություն մասնագիտական կազմակերպություններին
Հայաստանի Հանարապետության փաստաբանների պալատ, անդամ` 2007 թվականից:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա, լիիրավ անդամ` 2005 թվականից, վարչության անդամ` 2008 թվականից:
Հրատարակություններ
Հեղինակ է մի շարք հոդվածների:
Լեզուների իմացություն
Հայերեն (գերազանց), Ռուսերեն (լավ), Անգլերեն (լավ)