ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ Փաստաբան

Իրավաբանական պրակտիկա

Քաղաքացիական իրավունք և դատավարություն
Վարչական իրավունք և դատավարություն
Առևտրային իրավունք
Կորպորատիվ իրավունք
Ընտանեկան իրավունք
Աշխատանքային իրավունք

Կրթություն

Հայաստան, Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, 2006 թվական: Իրավաբանի դիպլոմ:
Վերապատրաստման դասընթացներ Չեխիայի, Վրաստանի և Հայաստանի իրավաբանական կազմակերպություններում և ընկերություններում 2010-2014 թվականներին:

Փորձ

6-ամյա մասնագիտական աշխատանքի փորձ քաղաքացիական իրավունքի և դատավարության, վարչական իրավունքի և դատավարության, առևտրային, կորպորատիվ, աշխատանքային և ընտանեկան իրավունքի ոլորտներում: Խորհրդատվական ծառայությունների մատուցում, վստահորդների գործերի վարում դատարաններում, վստահորդների երկարաժամկետ իրավաբանական սպասարկում, պայմանագրերի կազմում, իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթերի կազմում, գործարքների իրավական ապահովում, իրավական կարծիքի կազմում, օրենսդրության վերաբերյալ տեղեկատվական թերթիկների և գրքույկների մշակում, ընկերության մարդկային ռեսուրսների կառավարում:

Կարեն Քոչարյանը հանդիսանում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության համագործակցող փաստաբան:

Անդամակցություն մասնագիտական կազմակերպություններին

Հայաստանի Հանարապետության փաստաբանների պալատ, անդամ` 2010 թվականից:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա, լիիրավ անդամ` 2008 թվականից, վարչության անդամ` 2010 թվականից:

Մասնակցություն միջազգային սեմինարներին և դասընթացներին

2010 – 2013 թվականներին Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում մասնակցել է տարբեր իրավական թեմաներով համաժողովների և սեմինարների:

Լեզուների իմացություն

Հայերեն (գերազանց), Ռուսերեն (գերազանց), Անգլերեն (լավ)