ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ
Արմեն Պետրոսյանը 2010 թվականից ունի աշխատանքային փորձ հետևյալ մասնագիտացումներով՝
ՓՄՁ հարկային և հաշվապահական հաշվառման ոլորտ՝ կորպորատիվ, աշխատանքային, պայմանագրային և մատակարարման գործարքներ, շինարարություն, մտավոր սեփականություն, իրավաբանական անձանց՝ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների առցանց հիմնադրում, հարկային հաշվառման վերցնում, հարկային և բիզնես խորհրդատվություն, հաշվապահական հաշվառման սպասարկում և այլն։
Ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական, հարկային և հաշվապահական հաշվառման ոլորտ՝ դրամաշնորհային և բիզնես իրավահարաբերություններ, վարչական ակտերի բողոքարկում, օրենսդրության մշակման մասնակցություն, կանոնադրության մշակում, հաշվառման համակարգի ներդրում, հաշվառման ներքին քաղաքականությունների մշակում։
Կրթական ոլորտ՝ Հաշվապահական հաշվառման, ֆինանսական մոդելավորման և վերլուծության, հարկային հաշվառման և հաշվետվությունների, աուդիտի և ներքին վերահսկողության վերաբերյալ դասընթացների և սեմինարների պատրաստում և անցկացում, բիզնես մոդելների մշակման մենթորություն և ֆասիլիտացիա։
Արմենը հանդիսացել է նաև հարկային փորձագետ և խորհրդատու ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ ՓՀԳ կողմից ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերում։
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- հարկային խորհրդատվություն մատուցում,
- հարկային ռիսկերի գնահատում և դրանց լուծման ուղղված առաջարկություններով իրավական կարծիքի կազմում,
- վերադաս բողոքների և այլ գանգատարկման փաստաթղթերի կազմում,
- իրավաբանական անձանց՝ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրմանն ուղղված կանոնադրությունների և այլ իրավական փաստաթղթերի մշակում և կազմում,
- իրավաբանական անձանց ներքին քաղաքականությունների մշակում, այդ թվում՝ հաշվապահական հաշվառման քաղաքականության, բիզնես պլանի, կանվաս մոդելի, հաշախորդների գոհունակության և հավասարակշռված ցուցանիշների, ներքին իրավական ակտերի, ակտիվների կառավարման և այլ փաստաթղթերի կազմում,
- իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական համապատասխանության ծրագրերի, հաշվառման կանոնների, աշխատանքային ներքին կանոնների, գնումների, դրամաշնորհների տրամադրման և գործուղումների քաղաքականությունների և նմանատիպ այլ փաստաթղթերի կազմում,
- ոչ առևտրային կազմակերպությունների համար (ենթա)դրամաշնորհային համաձայնագրերի նախագծում,
- քաղաքացիաիրավական տիպային պայմանագրերի կազմում,
- արտաքին աուդիտի իրականացում,
- դասախոսություններ «Հայաստանի Ամերիկյան Համալսարան»-ում, Երևանի Կինոյի և Թատրոնի Պետական Ինստիտուտում, և մի շարք ուսումնական կենտրոնններում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2011թթ Գլխավոր հաշվապահի, և Աուդիտորի որակավորման կարգի շնորհում
2004 – 2008 Հաշվապահական հաշվառման և Աուդիտի բակալավրի աստիճան, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ և ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Անդամակցություն
- Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիա, լիարժեք անդամ (AAAA),
- Գլխավոր Հաշվապահի որակավորում, ՀՀ Ֆինանսների նախարարություն,
- Աուդիտորի որակավորում, ՀՀ Ֆինանսների նախարարություն,
- Երդվյալ և որակավորված հաշվապահների ասոցիացիա, Միջազգային Աուդիտորի որակավորման ուսանող (ACCA),
- Աուդիտորի վկայական, ՀՀ Աուդիտորների Պալատ
- ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա
Որակավորումներ
- վկայական “Բիզնես նախագծերի գնահատումը ռիսկի վերլուծությամբ” –Ագրոբիզնեսի Հետազոտությունների Եվ Կրթության Միջազգային Կենտրոն (ԱՀԿՄԿ/ԱՈՒԿ) հիմնադրամ
- Հավաստագիր «Մարդկային ռեսուրսների կառավարում, Առաջնորդություն և Թիմի ստեղծում» – Երիտասարդական Ակումբների Դաշնություն
- Հավաստագիր «Ֆինանսական ռիսկի կառավարում» – Բիզնեսի Միջազգային Ակադեմիա
Դասընթացներ
- Խարդախություններից և չարաշահումներից խուսափում,
- Գլոբալ հակա-կոռուպցիոն և հակա-կաշառակերության (միջազգային) դասընթաց,
- Վարքագծի մոդելի դասընթաց,
- Պետական պայմանագրեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
Որպես մասնակից եղել է մի շարք սեմինարների, դասընթացների, աշխատաժողովների և այլ մասնագիտական միջոցառումների Ռումինիայում, Թուրքիայում և Հունաստանում։
ՊՐՈ ԲՈՆՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2011 – առ այսօր, MS Excel ծրագրի ուսուցման թրեյներ և ուսուցանող
2016 – առ այսօր, Ֆինանսական մոդելավորման ծրագրի ուսուցման թրեյներ և ուսուցանող
2019 – առ այսօր, Ձեռնարկատիրական հմտությունների մենթոր, թրեյներ
2016 – 2019, Բիզնես ավտոմատացման նախագծերի ղեկավար
2019թ – Դրամաշնորհային հայտերի գնահատման մասնագետ
2018թ-Սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգի խորհրդատու
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայերեն (մայրենի լեզու), անգլերեն (գերազանց), ռուսերեն (լավ)