ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ
Մարիամ Զադոյանն ունի 10+ տարիների աշխատանքային փորձ հետևյալ մասնագիտացումներով՝
Քաղաքացիական իրավունքի ոլորտ՝ կորպորատիվ, աշխատանքային, պայմանագրային, ընտանեկան հարաբերություններ, ժառանգություն, բանկային գործունեություն, սնանկություն, սեփականություն և մտավոր սեփականություն, իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում, կատարողական վարույթի սպասարկում և այլն,
Վարչական իրավունքի ոլորտ՝ հարկային, մաքսային և հողային իրավահարաբերություններ, վարչական ակտերի բողոքարկում,
Միջազգային իրավունքի ոլորտ՝ միջազգային դատարանին տրվող բողոքի կազմում, օտարերկրյա կազմակերպությունների հետ պայմանագրերի կազմում և օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնադրում։
Մարիամ Զադոյանը հանդիսացել է նաև ազգային իրավական փորձագետ ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), Համաշխարհային բանկի, ՀՀ-ում ԱՄՆ և Գերմանիայի Դաշնության դեսպանատների կողմից ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում։
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- իրավաբանական խորհրդատվություն մատուցում,
- իրավական ռիսկերի գնահատում և դրանց լուծման ուղղված առաջարկություններով իրավական կարծիքի կազմում,
- հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող բողոքների և այլ դատաիրավական փաստաթղթերի կազմում,
- քաղաքացիաիրավական տարաբնույթ պայմանագրերի կազմում, այդ թվում՝ ոչ տիպային պայմանագրեր, ինչպիսիք են կայքերի միացման պայմանները և դրույթները,
հաղորդագրությունների առաքման և մալուխային ընդհանուր օգտագործման ինտերնետ կապուղու տրամադրման ծառայությունների մատուցման և այլ պայմանագրեր, - իրավաբանական անձանց, այդ թվում՝ ազատ տնտեսական գոտու շահագործողների, ոչ առևտրային կազմակերպությունների, սոցիալական ձեռնարկությունների համար կորպորատիվ փաթեթների պատրաստում, ինչպիսիք են՝
– իրավաբանական անձանց հիմնադրմանը և վերակազմակերպմանը (ներառյալ՝ միաձուլմանը, միացմանը, բաժանմանը, առանձնացմանը, վերակազմավորմանը) ուղղված կանոնադրությունների, նիստերի արձանագրությունների և այլ փաստաթղթերի կազմում,
– իրավաբանական անձանց մարդային ռեսուրսների կառավարում, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրերի, հրամանների, պաշտոնների անձնագրերի և այլ փաստաթղթերի կազմում,
– իրավաբանական անձանց գնումների փաստաթղթերի կազմում և սպասարկում,
– իրավաբանական անձանց գործունեության բարելավման նպատակով օրենսդրական առաջարկությունների փաթեթի մշակում և ներկայացում համապատասխան պետական մարմիններին և դրանց ջատագովություն,
– իրավաբանական անձանց հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի, էթիկայի կանոնների, շահերի բախման և նվերների ընդունման քաղաքականությունների և այլ նմանատիպ փաստաթղթերի կազմում, - իրավական աուդիտի իրականացում,
- բանակցությունների վարում,
- վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն դատարաններում և այլ պետական և ոչ պետական մարմիններում, այդ թվում՝ կատարողական վարույթի սպասարկում,
- դասախոսություններ «Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց»-ում՝ «Բանակցություններ․ Հարվարդյան մոդել», «Իրավական անգլերեն» և «Իրավաբանական գիր և վերլուծություն» թեմաներով։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
2016թ. – առ այսօր | ԻԳԹ աստիճան (սպասվում է 2021թ.), Հայցորդություն, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարան, Իրավաբանության ֆակուլտետ, «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունք» ուղղվածություն, (Թեկնածուական մինիմումներ 5/5), Ատենախոսության թեմա՝ ՀՀ-ում բարոյական վնասի ինստիտուտ |
2018թ․ | Գնումների համակարգողի որակավորում, ՀՀ ֆինանսների նախարարություն |
2014թ. – 2015թ. | ՀՀ Փաստաբանների դպրոց, «Քաղաքացիական և վարչական իրավունք» ուղղվածություն |
2013թ. – 2016թ. | Իրավունքի մագիստրոսի աստիճան, Հայաստանի Ամերիկյան Համալսարան, ակրեդիտացված է Կալիֆորնիայի համալսարանի հետ, (ՄՈԳ՝ 3.64/4) |
2009թ. – 2013թ. | Իրավունքի բակալավրի երկակի աստիճան, Հայաստանում Ֆրանսիական Համալսարան, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան, (Lավագույն 10%) |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա, Հիմնադիր և փոխնախագահ,
- Իրավաբանների հայկական ասոցիացիա, Լիիրավ անդամ,
- ՀՀ փաստաբանների պալատ, Անդամ,
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մշակման շրջանակներում ձևավորված աշխատանքային խումբ, Անդամ,
- 2019-2022 ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված Կանանց հարցերով խորհուրդ, Անդամ
- ԵՄ Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության Կրթաթոշակակիրների ցանց, Անդամ
- ՀՀ Արդարադատության նախարարի որոշմամբ ձևավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի», «Ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության» և «ՀՀ-ում ազդարարների պաշտպանության ինստիտուտի ներդրման վերաբերյալ» վերլուծություններ իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբեր, Անդամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
Մասնակցել է տասնյակից ավելի սեմինարների, դասընթացների և այլ միջոցառումների ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, ԵՄ երկրներում (Ավստրիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Պորտուգալիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա), Արևելյան Գործընկերության երկրներում (Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա) զեկուցողի կամ մասնակցի կարգավիճակում։
ՊՐՈ ԲՈՆՈ/ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Մարիամ Զադոյանը կամավորական հիմունքներով հանսիսանում/հանդիսացել է
- ՀՀ փաստաբանների պալատի կողմից իրականացվող փաստաբաների պարտադիր վերապատրաստումների դասընթացավար և ներկայացուցիչ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մրցութային խորհրդում,
- «Բիզպաշտպան» բիզնես ոլորտում ազդարարման հարթակի համակարգող և փորձագետ,
- «Իրական սեփականատերերի ինստիտի ներդրումը ՀՀ-ում՝ որպես մենաշնորհի դեմ պայքարի գործիք» ծրագրի ղեկավար և փորձագետ,
- «Իրավաբան․նեթ» անկախ լրատվական կայքի իրավական հարցերով փորձագետ և «Իրավական շաբաթ» հաղորդման հաղորդավար,
- Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ և «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց»-ի մենթոր,
- Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային համակառավարիչ,
- Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրավախորհրդատու՝ հասարակության խոցելի խավին անվճար իրավաբանական խորհդատվության մատուցման շրջանակներում։
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեք տասնյակից ավելի իրավական զեկույցների կամ այլ հրապարակումների հեղինակ կամ համահեղինակ է։
ՊԱՐԳԵՎՆԵՐ
2018թ․ | Հուշամեդալ՝ տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ՀՀ գլխավոր դատախազ, |
2018թ. | Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության կրթաթոշակ, ԵՄ |
2016թ. | Լավագույն 3 բանախոսներ, Լավագույն գրավոր աշխատանք, Հաղթող թիմ, Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթ, Ազգային մրցափուլ |
2016թ. | Փաստաբան Եզեգելյան անվան կրթաթոշակ՝ ֆրանկոֆոն փաստաբանների համար, ՀՀ փաստաբանների պալատ |
2014թ. | Ընկերության ապագա, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն |
2008թ. | Տարվա լավագույն աշակերտ, Հայաստանում եվրոպական շարժում |
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայերեն (մայրենի լեզու), Ռուսերեն (գերազանց), Անգլերեն (գերազանց), Ֆրանսերեն (գերազանց), Գերմաներեն (լավ), Իսպաներերն (սկսնակ)