Մարատ Ատովմյան Փաստաբան

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Քաղաքացիական իրավունք և դատավարություն
Վարչական իրավունք և դատավարություն
Առևտրային իրավունք
Կորպորատիվ իրավունք
Ընտանեկան իրավունք
Աշխատանքային իրավունք և սոցիալական իրավունք
Միգրացիոն իրավունք
Ապահովագրական իրավունք
Արբիտրաժ և վեճերի լուծում
Մարատը հանդես է եկել որպես ազգային իրավական փորձագետ և խորհրդատու մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ ՓԳՀ-ն, ՄՄԿ-ն, ՄԱԶԾ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԵՄ-ն, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄԿ-ն:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

Մինչև ընկերությանը միանալը Մարատը աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում, որտեղ համակարգել է Փախստականների և միգրացիայի հարցերով գլխավոր վարչության աշխատանքային կապերի և սոցիալական երկխոսության բաժնի աշխատանքները։ Հետագայում միացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին և նշանակվել Պաշտպանի սոցիալական հարցերով ներկայացուցիչ, ակտիվորեն զբաղվել սոցիալական և աշխատանքային իրավունքների ինչպես նաև փախստականների և միգրանտների իրավունքների պաշտպանությամբ։ Պարոն Ատովմյանը եղել է ՀՀ խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անկախ փորձագետ և նշանակալի ներդրում ունեցել ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքի օրինաստեղծ գործունեության մեջ։ Աշխատելով որպես ԱՄԿ փորձագետ, նշանակալի փորձառություն է ձեռք բերել որպես երեխաների աշխատանքային իրավունքի պաշտպանության բնագավառի իրավաբան։
2010թ.-ից զբաղվում է փաստաբանական գործունեությամբ որպես փաստաբան. նրա հաճախորդների ցանկում ընդգրկված են տարբեր տեղական և միջազգային հաճախորդներ: Զբաղվում է քաղաքացիական, պայմանագրային, աշխատանքային, առևտրային և ոչ առևտրային, ներգաղթի և ընտանեկան օրենսդրության, ապահովագրական իրավունքի, արբիտրաժային և վեճերի լուծման, կոնֆլիկտների կառավարման, այդ թվում միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ինչպես նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հարցերով: Մարատ Ատովմյանն ունի իր վստահորդներին պետական և ոչ պետական մարմիններում, այդ թվում՝ տարբեր մակարդակների դատարաններում ներկայացնելու հարուստ փորձ։
Պարոոն Ատովմյանը դասախոսում է ավելի քան 20 տարի։ Ներկայումս դասավանդում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1996 – Երևանի տնտեսաիրավական համալսարան
2012 – «Առաջնորդում և կառավարում հանուն բարեխղճության» ամառային խորացված դասընթաց, Կենտրոնական Եվրոպական Համալսարանի (CEU)

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2010 – առ այսօր ՀՀ Փաստաբանների պալատ, անդամ
2003 – առ այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիա, անդամ, խորհրդի անդամ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

Մասնակցություն բազմաթիվ սեմինարների, դասընթացների, աշխատաժողովների և այլ մասնագիտական միջոցառումների Հունգարիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Թաիլանդում, Քենիայում, Ռուսաստանում և Գերմանիայում որպես բանախոս, զեկուցող և մասնակից:

ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավելի քան 30 գիտական հոդվածների և երկու մենագրությունների հեղինակ է:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՀՀ գլխավոր դատախազի պատվոգիր՝ ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցության և կոռուպցիայի դեմ պայքարում նշանակալի ավանդի համար։
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի որակավորման բարձրացման ինստիտուտի Նովոսիբիրսկի մասնաճյուղի պատվոգիր
Ռուսաստանի Դաշնության հաշվապահական պալատի համակարգային վերլուծության պետական գիտահետազոտական ինստիտուտի Սիբիրի դաշնային շրջանի մասնաճյուղի պատվոգիր։
Ղրղզստանի ազգային համալսարանի իրավաբանական ինստիտուտի պատվոգիր։
Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պատվոգիր:
Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտորի պատվոգիր:
Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտորի պատվոգիր:
Պարգևատրվել է Ղրղզստանի Հանրապետության օմբուդսմենի կողմից։

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայերեն (մայրենի), ռուսերեն (ազատ), անգլերեն (ազատ), ֆրանսերեն (սկսնակ)