ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ
Սյուզաննա Սողոմոնյանը 2007 թվականից ունի աշխատանքային փորձ հետևյալ մասնագիտացումներով՝
Քաղաքացիական իրավունքի ոլորտ՝ կորպորատիվ, աշխատանքային, պայմանագրային, ընտանեկան հարաբերություններ, ժառանգություն, սեփականություն, իրավաբանական անձանց՝ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրում, վերակազմակերպում (ներառյալ՝ միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում), կատարողական վարույթի սպասարկում և այլն։
Վարչական իրավունքի ոլորտ՝ վարչական, հարկային և մաքսային իրավահարաբերություններ, վարչական ակտերի բողոքարկում։
Միջազգային իրավունքի ոլորտ՝ օտարերկրյա կազմակերպությունների հետ պայմանագրերի կազմում և օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնադրում։
Սյուզաննան հանդիսացել է նաև ազգային իրավական փորձագետ և խորհրդատու ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ ՓՀԳ, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), ՀՀ-ում ԱՄՆ, Չեխիայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնության դեսպանատների կողմից ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերում։
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- իրավաբանական խորհրդատվություն մատուցում,
- իրավական ռիսկերի գնահատում և դրանց լուծման ուղղված առաջարկություններով իրավական կարծիքի կազմում,
- հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների և այլ դատաիրավական փաստաթղթերի կազմում,
- իրավաբանական անձանց՝ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրմանն ուղղված կանոնադրությունների և այլ իրավական փաստաթղթերի կազմում և գրանցում,
- իրավաբանական անձանց վերակազմակերպմանը (ներառյալ՝ միաձուլմանը, միացմանը, բաժանմանը, առանձնացմանը, վերակազմավորմանը) ուղղված իրավական փաստաթղթերի կազմում և գրանցում,
- իրավաբանական անձանց մարդկային ռեսուրսների կառավարում, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրերի, անհատական իրավական ակտերի, պաշտոնի անձնագրերի և այլ փաստաթղթերի կազմում,
- իրավաբանական անձանց հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի, վարքագծի կանոնների, ներառյալ՝ էթիկայի, շահերի բախման և նվերների ընդունման և արգելքի, աշխատանքային ներքին կանոնների, գնումների, դրամաշնորհների տրամադրման և գործուղումների քաղաքականությունների և նմանատիպ այլ փաստաթղթերի կազմում,
- ոչ առևտրային կազմակերպությունների համար (ենթա)դրամաշնորհային համաձայնագրերի նախագծում,
- քաղաքացիաիրավական տարաբնույթ պայմանագրերի կազմում, այդ թվում՝ ոչ տիպային պայմանագրեր,
- իրավաբանական անձանց ներքին կորպորատիվ փաթեթների պատրաստում,
- իրավական աուդիտի իրականացում,
- բանակցությունների վարում,
- վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն դատարաններում և այլ պետական և ոչ պետական մարմիններում, այդ թվում՝ կատարողական վարույթի սպասարկում,
- դասախոսություններ «Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց»-ում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2018 – 2020 Իրավագիտության մագիստրոսի աստիճան, Հայաստանի Ամերիկյան Համալսարան
2014 – «Առաջնորդում և կառավարում հանուն բարեխղճության» ամառային խորացված դասընթաց, Կենտրոնական Եվրոպական Համալսարանի (CEU)
2008 – 2010 Իրավագիտության մագիստրոսի աստիճան, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա
2004 – 2008 Իրավագիտության բակալավրի աստիճան, Արտաքին Տնտեսական Կապերի Համալսարան
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2016 – առ այսօր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա, հիմնադիր և նախագահ
2010 – առ այսօր ՀՀ Փաստաբանների պալատ, անդամ
2007 – առ այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիա, անդամ, խորհրդի անդամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
Որպես բանախոս, զեկուցող և մասնակից եղել է մի շարք սեմինարների, դասընթացների, աշխատաժողովների և այլ մասնագիտական միջոցառումների ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հունգարիայում, Չեխիայում, Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Լիտվայում, Լատվիայում, Սերբիայում, Ուկրաինայում և Վրաստանում։
ՊՐՈ ԲՈՆՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2015 – առ այսօր, Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի դասախոս
2013 – 2015, Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի կազմակերպիչ և դասախոս
2010 – 2016, «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային կառավարիչ
2007 – 2012, «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները» իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի կազմակերպիչ
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
40-ից ավելի հետազոտությունների, զեկույցների, մոդելային և հանրային քաղաքականությունների, այլ հրապարակումների (համա)հեղինակ է։
ՊԱՐԳԵՎՆԵՐ
2017 – «Հակակոռուպցիոն առաջնորդ», Կառավարման և Ռիսկերի միազգային ինստիտուտ, Մեծ Բրիտանիա, Հայաստանում Մեծ Բրիտանիայի Դեսպանություն
2007 – «Տարվա լավագույն ուսանող», Ոսկե մեդալ, ՀՀ կառավարություն
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայերեն (մայրենի լեզու), անգլերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), իսպաներեն (սկսնակ)