«Ինթեգրիթի Էքշն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից համատեղ` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի աջակցությամբ 2013թ.-ի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին կազմակերպված ուսումնական պրակտիկայի երկրորդ և երրորդ (միացյալ) խմբում ներգրավվել են հետևյալ ուսանողները
Մարիամ Զադոյան (Հայաստանում ֆրանսիական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, բակալավրիատի ուսանող):
Մարինե Ադամյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսական ֆակուլտետ, մագիստրատուրայի ուսանող):
Գոհար Վարդանյան (Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, մագիստրատուրայի ուսանող):
Մարիամ Անտոնյան (Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, մագիստրատուրայի ուսանող):
Նարինե Սարգսյան (Հայաստանի պետական ագրարային համալսարան, Ագրոբիզնեսի և մարկետինգի ֆակուլտետ, բակալավրիատի ուսանող):
Հռիփսիմե Ասատրյան (Հայաստանում ֆրանսիական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, բակալավրիատի ուսանող):
Գայանե Ասատրյան (Հայաստանում ֆրանսիական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, բակալավրիատի ուսանող):
Սամվել Մկոյան (Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատի ուսանող):
Ստելլա Ենգիբարյան («Գլաձոր» համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, բակալավրիատի ուսանող):
Հայկ Հայրապետյան («Գլաձոր» համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, բակալավրիատի ուսանող):
Լիլիթ Հակոբյան (Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, իրավաբանական ֆակուլտետ, մագիստրատուրայի ուսանող):
Նունե Սողոմոնյան (Երևանի «Հյուսիսային համալսարան», իրավաբանական ֆակուլտետ, բակալավրիատի ուսանող):
Այս ուսանողներն ընտրվել են պրակտիկայի համար դիմած մոտ 100 ուսանողներից:
Ավելի քան 32 ժամ տևած պրակտիկայի ընթացքում նշված ուսանողները.
1. 15.04.2013թ.-ին հանդիպել են «Ինթեգրիթի Էքշն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բարեխղճության կրթության ցանցի ղեկավար պարոն Հարություն Ալեքսանյանի, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան պարոն Կարեն Զադոյանի, ինչպես նաև պրակտիկայի համակարգող պարոն Մարատ Ատովմյանի հետ:
Հանդիպման ընթացքում պարոն Զադոյանը ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի նպատակը, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ստեղծման պատմությունը, արժեքները, գործունեության սկզբունքներն ու ուղղությունները, հատուկ ուշադրություն դարձնելով մասնագիտական էթիկայի դերին ու նշանակությանը:
Պարոն Ալեքսանյանն իր խոսքում մանրամասն ներկայացրեց «Ինթեգրիթի Էքշն» կազմակերպության կազմավորման պատմությունը, առաքելությունը, արժեքները, գործունեության բոլոր ուղղությունները, ինչպես նաև անդրադարձավ պրակտիկայի նպատակներին:
Պարոն Ատովմանը պրակտիկանտներին ծանոթացրեց պրակտիկայի ծրագրի ու նրա անցկացման մեթոդաբանության հետ:
Այդ օրը տեղի ունեցավ 1-ին խմբի պրակտիկայի պաշտոնական փակումը և միացյալ խմբի պրակտիկայի պաշտոնական բացումը: 1-ին խմբի ուսանողները հանդիսավոր պայմաններում ստացան պրակտիկան անցնելը հավաստող հավաստագրերը: 1-ին խմբի պրակտիկանտները շատ էին տպավորված սկայպով տիկին Էլլեն Գոլդբերգի հետ ունեցած զրույցից, որը կայացել էր միջոցառումից առաջ:
2. 16.04.2013թ.-ին «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության գրասենյակում դասախոսություն են ունկնդրել արդյունավետ կառավարման, բարեխղճության, կոռուպցիայի էության, տեսակների, առաջացման պատճառների, վնասակար ազդեցության, այդ չարիքի դեմ պայքարի միջոցների և հաջողված մոդելների վերաբերյալ: Դասախոսությամբ հանդես է եկել փորձագետ Մարատ Ատովմյանը:
3. 17.04.2013թ.-ին «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության գրասենյակում ունկնդրել են դասախոսութուն մարդկային ռեսուրսների կառավարման վերաբերյալ: Դասախոսության ընթացքում ուսանողները բազմաթիվ հարցեր հղեցին զեկուցող «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության իրավախորհրդատու Կարեն Քոչարյանին:
4. 18.04.2013թ. այցելել են ՀՀ Ազգային ժողով և հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական պ-ն Վրեժ Գասպարյանի և նախագահի իրավական հարցերով օգնական Քրիստինա Գրիգորյանի հետ: Մոտ 2.5 ժամ տևած հանդիպման ընթացքում պ-ն Գասպարյանն ու տ-ն Գրիգորյանը ուսանողներին ներկայացրեցին Ազգային ժողովի ձևավորման և գործունեության կարգը, խոսեցին Ազգային ժողովի բարեխիղճ գործունեության ապահովման, Ազգային ժողովում աշխատանքի ընդունման մեխանիզմի, էթիկայի հանձնաժողովի գործունեության մասին: Պ-ն Գասպարյանը հորդորեց ուսանողներին լավ սովորել, քանի որ դա է արհեստավարժության գրավականը, միշտ հետևել էթիկայի կանոններին և ազնիվ լինել: Նրանք ուսանողների համար շրջայց կազմակերպեցին Ազգային ժողովի շենքում և պարտեզում, ինչպես նաև հնարավորություն ընձեռեցին, որ ուսանողները լինեն Խորհրդարանի նիստերի դահլիճում: Դա իսկապես մեծ իրադարձություն էր ուսանողների համար, քանի որ արված բացառություն էր մեր ծրագրի պրակտիկանտների համար: Ուսանողները այցելել են նաև Ազգային ժողովի գրադարան և զրույց ունեցել գրադարանի վարիչի հետ:
5. 19.04.2013թ.-ին «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության գրասենյակում դասախոսություն են ունկնդրել միջազգային կազմակերպությունների ստեղծման պատմական գործընթացի, տեսակների, գործառույթների վերաբերյալ: Խոսվեց նաև միջազգային կազմակերպությունների գործունեության բարեխղճության կարևորության վերաբերյալ: Դասախոսությամբ հանդես է եկել փորձագետ Մարատ Ատովմյանը:
6. 22.04.2013թ.-ին այցելել են ԱՄՆ Հայաստանի շրջանավարտների ասոցիացիա և հանդիպել են ասոցիացիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Շագաֆյանի հետ, ով ներկայացրել է հասարակական կազմակերպության կազմավորման պատմությունը, առաքելությունը, արժեքները, գործունեության ուղղությունները, անդամակցության կարգը և իրականացվող ծրագրերը:
7. 23.04.2013թ.-ին այցելել են Երևան քաղաքի կենտրոնում տեղակայված նոտարական գրասենյակներից մեկը և ծանոթացել են նոտարի կողմից իրականացվող գործառույթներին: Նոտարը պատասխանել է ուսանողների հարցերին, նրանց տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև պրակտիկանտները, նոտարի հաճախորդի համաձայնությամբ, ներկա են գտնվել նոտարի կողմից գործարքի ձևակերպմանը:
8. 26.04.2013թ.-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կենտրոնական գրասենյակում հանդիպել են ՀԵԻԱ վարչության անդամ Սյուզաննա Սողոմոնյանի և իրավաբան.net իրավաբանական ռեսուրսների պորտալի ներկայացուցիչներ Զաքար Իսկանդարյանի և Նունե Հովսեփյանի հետ: Սյուզաննան պրակտիկանտներին ներկայացրել է ՀԵԻԱ ամբողջ գործունեությունը և հատկապես անդրադարձել է Ասոցիացիայի շրջանակներում գործող էթիկայի հանձնաժողովին: Իրավաբան.net-ի ներկայացուցիչները ներկայացրել են պորտալը:
9. 02.05.2013թ.-ին «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության գրասենյակում ունկնդրել են դասախոսութուն աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ: Դասախոսության ընթացքում ուսանողները բազմաթիվ հարցեր հղեցին զեկուցող «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍե իրավաբանական ընկերության իրավախորհրդատու Կարեն Քոչարյանին:
10. 06.05.2013թ.-ին կատարել են գործնական վարժություններ և աշխատել են բարեխղճությանը վերաբերող իրավիճակային նկարագրությունների հետ: Յուրաքանչյուր ուսանողին բաժանվել է 3 գործնական վարժություն բարեխղճության վերաբերյալ, տրամադրվել է որոշ ժամանակ նախապատրաստվելու համար և այնուհետև նրանցից յուրաքանչյուրը պատասխանել է գործնական վարժության վերջում նշված հարցերին: Դրանից հետո ծավալվել է ակտիվ քննարկում: Աշխատանքը կազմակերպել և վարել է Մ. Ատովմյանը:
11. 07.05.2013թ.-ին այցելել են «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն և հանդիպել են Կենտրոնի տնօրեն պարոն Տիգրան Քոչարյանի հետ, որը շրջայց էր կազմակերպել բիզնես կենտրոնի տարածքով, ուսանողներին ծանոթացրել է հաճախորդների հետ շփման առանձնահատկություններին, խոսել է բիզնես էթիկայի վերաբերյալ: Բիզնես կենտրոնը վերջերս է բացվել Երևանի կենտրոնում և տարածաշրջանում միակ «Ա» դասի բիզնես կենտրոն է:
12. 08.05.2013թ.-ին այցելել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակ և հանդիպել են գրասենյակի հանրային կապերի բաժնի ղեկավար տիկին Գոհար Ավագյանի հետ, որն էլ ուսանողներին ներկայացրել է ԵԱՀԿ և երևանյան գրասենյակի գործունեությունը, տրամադրել է թեմատիկ գրականություն:
13. 16.05.2013թ.-ին այցելել են ՀՀ Գլխավոր դատախազություն և հանդիպել են ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար պարոն Աշոտ Եսայանի, ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ պարոն Շահեն Տոնոյանի և ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ պարոն Մնացական Սարգսյանի հետ: Պարոն Սարգսյանը ուսանողներին ներկայացրել է դատախազության գործառույթները, իրենց տեսակետները կոռուպցիայի վնասակարության և դատախազություն-հասարակություն փոխգործակցության կարևորության վերաբերյալ: Պ-ն Սարգսյանը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց էթիկայի և կրթության դերին ու նշանակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Մարատ Ատովմյանը:
Բոլոր հանդիպումներն ու դասախոսություններն անցել են ինտերակտիվ եղանակով և ուսանողներն ազատ հղել են զեկուցողներին իրենց հետաքրքրող հարցերը և արտահայտել են իրենց տեսակետները:
Բոլոր 12 ուսանողները պրակտիկայի ավարտին հնարավորություն են ունեցել անհատական պրակտիկա անցնել ընկերություններում և կազմակերպություններում, անմիջականորեն մասնակցել ընկերությունների աշխատանքներին, կատարել ղեկավարների առաջադրանքներն ու գործնականում յուրացնել բարեխղճության մաս կազմող բոլոր տարրերի վերաբերյալ տեղեկատվությունը և փորձը:
Պրակտիկայի ավարտին բոլոր ուսանողները ստացել են մասնակցության հավաստագրեր:
Քանի որ պրակտիկայի մասնակցության առումով հետարքրությունը շատ է մեծ ուսանողների շրջանում, ուստի ամառվա ընթացքում կշարունակվի պրակտիկայի կազմակերպումը ևս 15 ուսանողների համար: