«Ինթեգրիթի Էքշն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից համատեղ` Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի աջակցությամբ իրականացվող ուսումնական պրակտիկային վերաբերող ծրագրի առաջին խմբում ներգրավվել են հետևյալ ուսանողները.
Լիլիթ Սարգսյան (Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, մագիստրատուրայի ուսանող):
Արսեն Ջոմարդյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, բակալավրիատի ուսանող):
Լաուրա Թովմասյան (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, բակալավրիատի ուսանող):
Ռիմա Մարտիրոսյան («Եվրասիա» համալսարան, բակալավրիատի ուսանող):
Արմեն Պողոսյան (Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան, բակալավրիատի ուսանող):
32 ժամ տևած պրակտիկայի ընթացքում նշված ուսանողները.
1. 20.03.2013թ.-ին հանդիպել են «Ինթեգրիթի Էքշն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բարեխղճության կրթության ցանցի ղեկավար պարոն Հարություն Ալեքսանյանի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան պարոն Կարեն Զադոյանի, ինչպես նաև պրակտիկայի համակարգող պարոն Մարատ Ատովմյանի հետ:
Հանդիպման ընթացքում պարոն Զադոյանը ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի նպատակը, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ստեղծման պատմությունը, արժեքները, գործունեության սկզբունքներն ու ուղղությունները, հատուկ ուշադրություն դարձնելով մասնագիտական էթիկայի դերին ու նշանակությանը:
Պարոն Ալեքսանյանն իր խոսքում մանրամասն ներկայացրեց «Ինթեգրիթի Էքշն» կազմակերպության կազմավորման պատմությունը, առաքելությունը, արժեքները, գործունեության բոլոր ուղղությունները, ինչպես նաև անդրադարձավ պրակտիկայի նպատակներին:
Պարոն Ատովմանը պրակտիկանտներին ծանոթացրեց պրակտիկայի ծրագրի ու նրա անցկացման մեթոդաբանության հետ:
2. 21.03.2013թ.-ին դասախոսություն են ունկնդրել արդյունավետ կառավարման, բարեխղճության, կոռուպցիայի էության, տեսակների, առաջացման պատճառների, վնասակար ազդեցության, այդ չարիքի դեմ պայքարի միջոցների և հաջողված մոդելների վերաբերյալ:
3. 22.03.2013թ.-ին այցելել են Երևան քաղաքում տեղակայված նոտարական գրասենյակներից մեկը և ծանոթացել են նոտարի կողմից իրականացվող գործառույթներին: Նոտարը պատասխանել է ուսանողների հարցերին, նրանց տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև պրակտիկանտները, նոտարի հաճախորդի համաձայնությամբ, ներկա են գտնվել նոտարի կողմից գործարքի ձևակերպմանը:
4. 23.03.2013թ.-ին «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության գրասենյակում ունկնդրել են դասախոսութուն մարդկային ռեսուրսների կառավարման և աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ: Դասախոսության ընթացքում ուսանողները բազմաթիվ հարցեր հղեցին զեկուցողներ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության իրավախորհրդատու Կարեն Քոչարյանին և փորձագետ Մարատ Ատովմյանին:
5. 25.03.2013թ.-ին այցելել են ԱՄՆ Հայաստանի շրջանավարտների ասոցիացիա և հանդիպել են ասոցիացիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Շագաֆյանի հետ, ով ներկայացրել է հասարակական կազմակերպության կազմավորման պատմությունը, առաքելությունը, արժեքները, գործունեության ուղղությունները, անդամակցության կարգը և իրականացվող ծրագրերը:
6. 25.03.2013թ.-ին այցելել են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտացված ՙՄոբբիս՚ ՍՊԸ և հանդիպել են ընկերության ղեկավարի հետ, ով ներկայացրել է ընկերության կազմավորման պատմությունը, առաքելությունը, արժեքները, աշխատաոճը, գործունեության ուղղությունները, խոսել է կորպորատիվ էթիկայի վերաբերյալ:
7. 26.03.2013թ.-ին այցելել են ՙԷլիտ պլազա՚ բիզնես կենտրոն և հանդիպել են Կենտրոնի ղեկավարի հետ, որը շրջայց էր կազմակերպել բիզնես կենտրոնի տարածքով, ուսանողներին ծանոթացրել է հաճախորդների հետ շփման առանձնահատկություններին, խոսել է բիզնես էթիկայի վերաբերյալ: Բիզնես կենտրոնը վերջերս է բացվել Երևանի կենտրոնում և տարածաշրջանում միակ «Ա» դասի բիզնես կենտրոն է:
8. 27.03.2013թ.-ին այցելել են ՀՀ Գլխավոր դատախազություն և հանդիպել են ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար պարոն Ա. Եսայանի, ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ պարոն Շ. Տոնոյանի և ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ պարոն Ա. Թամազյանի հետ: Պարոնայք Եսայանն ու Թամազյանն ուսանողներին ներկայացրել են դատախազության գործառույթները, իրենց տեսակետները կոռուպցիայի վնասակարության և դատախազություն-հասարակություն փոխգործակցության կարևորության վերաբերյալ, ինչպես նաև ուսանողներին նվիրել են իրենց կողմից հեղինակած գրքերը: Հանդիպումներին մասնակցել են նաև «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական իրավաբանական ընկերության իրավախորհրդատու Կարեն Քոչարյանը և փորձագետ Մարատ Ատովմյանը:
9. 28.03.2013թ.-ին այցելել են իր տեսակի մեջ եզակի, միայն Հայաստանի և հայկական սփյուռքի նվիրատվությունների հաշվին իր գործունեությունը իրականացնող ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ և հանդիպել են հիմնադրամի գործադիր տնօրենի հետ, որը իրենց ներկայացրել է, թե ինչպես է ապահովվում իրենց գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ծանոթացրել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի, նրանց իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ: Հիմնադրամն իրականացնում է հսկայածավալ բարեգործական և սոցիալական նշանակության շինարարական ծրագրեր:
10. 28.03.2013թ.-ին այցելել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակ և հանդիպել են գրասենյակի հանրային կապերի բաժնի ղեկավարի հետ, որն էլ ուսանողներին ներկայացրել է ԵԱՀԿ և երևանյան գրասենյակի գործունեությունը, տրամադրել է թեմատիկ գրականություն:
11. 29.03.2013թ.-ին կատարել են գործնական վարժություններ և աշխատել են բարեխղճությանը վերաբերող իրավիճակային նկարագրությունների հետ: Յուրաքանչյուր ուսանողին բաժանվել է 3 գործնական վարժություն բարեխղճության վերաբերյալ, տրամադրվել է որոշ ժամանակ նախապատրաստվելու համար և այնուհետև նրանցից յուրաքանչյուրը պատասխանել է գործնական վարժության վերջում նշված հարցերին:
Դրանից հետո ծավալվել է ակտիվ քննարկում: Աշխատանքը կազմակերպել և վարել են Կ. Քոչարյանն ու Մ. Ատովմյանը:
Բոլոր հանդիպումներն ու դասախոսություններն անցել են ինտերակտիվ եղանակով և ուսանողներն ազատ հղել են զեկուցողներին իրենց հետաքրքրող հարցերը և արտահայտել են իրենց տեսակետները:
12. 15.04.2013-ին Սքայփի միջոցով կազմակերպվեց հանդիպում «Ինթեգրիթի Էքշն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության բարեխղճության կրթության ցանցի ծրագրի տնօրեն Էլեն Գոլդբերգի և ուսումնական պրակտիկա անցած ուսանողների առաջին խմբի մասնակիցների միջև։ Ուսանողները պատասխանեցին Տիկին Գոլդբերգի ուումնական պրակտիկայի և դրանից քաղած գիտելիքների և հմտություններին վերաբերող հարցերին։ Հանդիպմանը մասնակցեցին նաև «Ինթեգրիթի Էքշն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բարեխղճության կրթության ցանցի ղեկավար պարոն Հարություն Ալեքսանյանը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան պարոն Կարեն Զադոյանը, ինչպես նաև պրակտիկայի համակարգող պարոն Մարատ Ատովմյանը հետ:
13. 15.04.2013-ին տեղի ունեցավ ուսումնական պրակտիկայի առաջին խմբի մասնակից ուսանողների հավաստագրերի հանձնման արարողությունը։