Վստահորդի փաստաթղթերի, ներքին շրջանառության փաստաթղթերի, այդ թվում` անհատական և ներքին իրավական ակտերի, պայմանագրերի և այլ փաստաթղթերի ուսումնասիրություն, իրավական ռիսկերի գնահատում և վեր հանում, դրանց լուծման կամ նվազեցման վերաբերյալ առաջարկություններ ներառող հաշվետվության ներկայացում:

Առաջարկվող ծառայությունը ներառում է նաև վստահորդի փաստաթղթաշրջանառության վերլուծություն, ընդհանուր գործունեության կամ վստահորդի կողմից հստակ մատնանշած բաղադրիչի իրավական աուդիտ՝ միջանկյալ և տարեկան կտրվածքով: Ընկերությունն առաջարկում է նաև եռամսյա կտրվածքով իրավական աուդիտի անցկացում:

 Ընկերության կողմից անցկացվող իրավական աուդիտը հնարավորություն է տալիս հատուկ մեթոդների կիրառման միջոցով հայտնաբերել և վերացնել առկա խախտումները, դրանց լուծման ուղղությամբ առաջարկել ողջամիտ և կարճաժամկետ ծրագրեր, ապահովել ձեր գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև բարելավել ձեր կազմակերպության կատարողականը:

Իրավական աուդիտի անցկացման ծառայության ուսումնասիրության փուլը իրականացվում է վստահորդի գրասենյակում, հաշվետվության պատրաստման փուլը` մեր ընկերության գրասենյակում: Իրավական աուդիտի միջին տևողությունը երկու շաբաթ է: