«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը և «Ինտեգրիտի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կրթական ցանցը Երևանում գործող ԲՈՒՀ-երի իրավաբանական, տնտեսագիտական, կառավարման ֆակուլտետների ուսանողների համար բացառիկ հնարավորություն են ընձեռում անվճար հիմունքներով անցնել ուսումնաարտադրական պրակտիկա:
Ուսումնաարտադրական պրակտիկան կազմակերպվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի աջակցությամբ:
Պրակտիկայի ընթացքում 2014 թվականի օգոստոս ամսին թվով 16 ուսանողներից բաղկացած խումբը հնարավորություն կստանա մասնակցել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ընթացիկ աշխատանքներին և ունկընդրել թեմատիկ դասախոսություններ, այցելել տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ: Ուսումնաարտադրական պրակտիկան կներառի ինչպես տեսական, այդ թվում բարեխղճության թեմայով դասախոսություններ, այնպես էլ գործնական պրակտիկա` շեշտադրումը կատարելով մասնագիտական կոմպետենցիայի, էթիկայի, հաշվետվողականության և հակակոռուպցիոն վարքագծի ասպեկտների վրա վերը նշված մարմիններում ու կազմակերպություններում:
Յուրաքանչյուր ուսանողի համար ուսումնարտադրական պրակտիկան կազմակերպվում է 32 ժամ տևողությամբ, որից տեսական՝ 8 ժամ, գործնական՝ 24 ժամ:
Պրակտիկան հաջողությամբ անցած ուսանողները կստանան հավաստագրեր:
Բոլոր հետաքրքրված ուսանողներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ) (ներկայացնելով ձեր նախկին փորձառնությունը, ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել ամառային պրակտիկային և ի՞նչ ակնկալիքներ ունեք ամառային պրակտիկայից): Փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև 2014թ. հուլիսի 20-ը, ժամը 17.00-ն: Պրակտիկայի կհրավիրվեն միայն կազմակերպիչների կողմից նախնական ընտրություն անցած ուսանողները:
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն
«Ինտեգրիտի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կրթական ցանց