2014 թվականի հունիսի 23-24-ը «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանը մասնակցեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված «Բարեխղճության կառավարում» թեմայով ղեկավարների ուսուցմանը:
Ուսուցումը կազմակերպվել էր Կենտրոնական Եվրոպական համալսարանի Բիզնեսի դպրոցի Բիզնեսի և Կառավարության բարեխղճության կենտրոնի կողմից, որին մասնակցում էին Հարավային Կովկասի երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասնավոր ոլորտի ներկայացուցիչները: