«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը, հաշվի առնելով նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը, ընդլայնել է իր վստահորդներին և գործընկերներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև վերանայել է՝ աշխատանքային ժամերը և ծառայությունների մատուցման կարգը՝ այն առավելապես հարմարեցնելով իր վստահորդների և գործընկերների նախընտրությանը։
Նշենք նաև, որ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնված շրջանակը ներառում է արտակարգ դրությունից բխող այնպիսի առանձնահատուկ իրավական հարցերի շրջանակ, որպիսիք ընդգրկում են՝
– ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության կարգավորում և կազմակերպում, ներառյալ՝ աշխատողների, անդամների և կամավորների հետ աշխատանքը,
– առևտրային կազմակերպությունների գործունեության կարգավորում և կազմակերպում, ներառյալ՝ բաժնետերերի և աշխատողների հետ աշխատանքը,
– աշխատանքային իրավունք, աշխատող-գործատու իրավահարաբերություններ,
– կառավարության հակաճգնաժամային ծրագրեր,
– վարկառու-վարկատու պայմանագրային հարաբերություններ,
– պետական նպաստներ և սոցիալական ոլորտ,
– առողջապահության ոլորտ,
– այլ ոլորտներ։