Հարգելի՛ գործընկերներ, վստահորդներ,
Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված ներկա իրավիճակը և հանրային առողջության անվտանգության պահպանման կարևորությունը` «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը որոշում է ընդունել մարտի 16-ից ընկերության աշխատողների աշխատանքները կազմակերպել առցանց եղանակով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրասենյակում նշանակված բոլոր հանդիպումները չեղարկված են, ինչի մասին մեր գործընկերները և վստահորդները պատշաճ ծանուցվել են։ Վերջիններիս հետ արդյունավետ և անցնցում աշխատանքներ կազմակերպելու նպատակով մշակվել են հեռահար աշխատանքի կազմակերպման անհատական մոտեցումներ։
Այդուհանդերձ, բոլոր այն դատական գործերը, որոնք արտակարգ դրությամբ պայմանավորված չեն հետաձգվի կամ կազմակերպվի հեռավար կարգով, մեր ընկերության փաստաբանները կիրականացնեն դատական ներկայացուցչություններ։
Լրացուցիչ հարցերի դեպքում մեզ հետ կարող եք կապ հաստատել՝ գրելով նամակ [email protected] էլ.փոստի հասցեին կամ զանգահարել +37455 003216 հեռախոսահամարով։