«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպավող «Հայաստանի դատաիրավական բարեփոխումները. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական գիտաժողովը ժամկետային առումով ենթարկվել է հետևյալ փոփոխությունների:
- Գիտաժողովի գրանցման ժամկետը հետաձգվում է մինչև 2020 թ. մարտի 1-ը (գրանցվել՝ այստեղ):
- Զեկույցների ուղարկման ժամկետը՝ մինչև սույն թվականի մարտի 10-ը:
- Գիտաժողովի գրավոր փուլի ստուգումը և գրավոր փուլի արդյունքների ամփոփումը՝ 2020թ. մարտի 10-ից մինչև մարտի 20-ը, իսկ բանավոր փուլը՝ 2020թ. մարտի 25-ը:
Գիտաժողովի մանրամասներին և զեկույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ փաստաթղթերում․
Գիտաժողովի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/, https://la.am/hy և http://aac.am/ պաշտոնական կայքերում, իսկ զեկույցները կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեին:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել գիտաժողովի կազմկոմիտեին հետևյալ հասցեով` ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, ԻՀԱ կենտրոնական գրասենյակ, իսկ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 54-01-99 հեռախոսահամարով` Արտյոմ Մեսրոպյանին: