Մեր ընկերությունը, հավատարիմ մնալով իր հաճախորդների բնականոն գործունեության ապահովման և բարելավման առաքելությանը, իր վստահորդներից մեկի համար մշակել է օրենսդրական առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվելու է համապատասխան պատկան մարմիններին։
«ԼԻԳԼ ԸԼԱՅՆՍ» իրավաբանական գրասենյակի կողմից մշակվել է «Ազատ տնտեսական գոտու օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների փաթեթ», որը ներկայացվելու է ՀՀ ՊԵԿ և Էկոնոմիկայի նախարարություն։
Վերոնշյալ փաստաթղթում անդրադարձ է կատարված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքից բխող պարտավորությունների կատարմանը ներպետական օրենսդրությամբ, որի արդյունքում վեր են հանվել օրենսդրական բացեր։ Դրանց թվին են պատկանում ԱՄԳ մաքսային ընթացակարգի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ մի շարք կարգերի բացակայությունը, օրինակ՝ հաշվառման, հաշվետվությունների ներկայացման, նույնականացման և այլն։ Բացի այդ, վերլուծությունը որոշակիորեն անդրադարձել է նաև այլ հարակից խնդիրների, որոնք վերաբերում են մաքսային վարչարարության պարզեցմանը, ծագման երկրի հավաստագրերին և այլն։
Վերլուծությամբ ներկայացված են բարձրաձայնված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ՝ միջազգային փորձի լույսի ներքո։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, և վերջինիս մաքսային օրենսդրությունը կանխորոշվում է Օրենսգրքով սահմանված նորմերով, առավելապես ուսումնասիրվել է միության այլ անդամ երկրների օրենսդրությունը՝ որոշակի հղում կատարելով նաև այլ առաջադեմ կարգավորումներ պարունակող երկրների օրենսդրությանը, օրինակ՝ Վրաստան։
Լիահույս ենք, որ սույն առաջարկությունների ընդունումից և օրենսդրական փոփոխությունների կատարումից կշահեն ոչ միայն մեր հաճախորդ ներդրողները, այլև՝ ԱՏԳ շահագործող գործարարներն առհասարակ։