«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը իրավաբան ուսանողների համար կազմակերպում են «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 11-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը:
Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բուհ-երի իրավաբանական ֆակուլտետների և քոլեջների իրավաբանական բաժինների 2-րդ և բարձր կուրսերի ուսանողները:
Հայտերն ընդունվում են մինչև 2022թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ: Գրանցումը կատարվում է առցանց՝ այստեղ։
Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի 2022թ. հոկտեմբերի 18-ին:
Գիտաժողովի մանրամասներին և զեկույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ փաստաթղթերում․
Գիտաժողովի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/, https://la.am/hy և https://lawfoundation.am/ պաշտոնական կայքերում, իսկ զեկույցները ուղարկել` [email protected] էլ․ հասցեին:
Գիտաժողովի ինֆորմացիոն գործընկերն է՝ Իրավաբան․net լրատվական կայքը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Աստղիկ Դավեյանի հետ՝ զանգահարելով 010 54 01 99, 096-44-88-64 հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին: