Հոկտեմբերի 26-ից 28-ը Երևանում անցկացվեց DigiTec 2007 ցուցահանդեսը, որը նվիրված էր տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներին և դրանց կիրառմանը: Կազմակերպիչներն էին Ին ֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Ցուցահանդեսին ներկայացված ընկերությունների և կազմակերպությունների թվում ներկայացավ նաև ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ ընկերությունը, որն առաջարկում էր իրավաբանական ծառայություններ մտավոր սեփականության, հեղինակային իրավունքի ոլորտներում և ՏՏ բնագավառի ընկերությունների գործունեության իրավաբանական սպասարկում: Երեք օր տևած ցուցահանդեսին զուգահեռ անցկացվեցին նաև սեմինարների շարք, որի ընթացքում ներկայացվում էին մասնակից կազմակերպությունների գործունեությունը, տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների բնագավառի նորություններն ու ձեռքբերումները և այլ արդիական թեմաներ:
Ցուցահանդեսի հանդիսավոր փակման արարողության ընթացքում մասնակիցներին տրվեցին հավաստագրեր: