2014 թվականի օգոստոսի 4-ին տեղի ունեցավ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության և «Ինտեգրիտի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կրթական ցանցի կողմից Երևանում գործող ԲՈՒՀ-երի ուսանողների համար անվճար հիմունքներով կազմակերպված ուսումնաարտադրական պրակտիկայի պաշտոնական բացումը: Պրակտիկայի կազմակերպմանն աջակցում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Հայաստանի իրավաբանական հիմնադրամը:
Բացման խոսքով հանդես եկան «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանը, «Ինթեգրիթի Էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Բարեխղճության կրթության» ծրագրի մենեջեր Հարություն Ալեքսանյանը:
Ամառային պրակտիկայի դասախոս, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը ներկայացրեց ամառային պրակտիայի ընդհանուր նկարագիրն ու բովանդակությունը, իսկ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության համագործակցող փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը մասնակիցներին ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն պրակտիկայի կազմակերպիչների և այդ ոլորտում նվաճած հաջողությունների մասին:
Ամառային պրակտիկայի մասնակիցների թիվը 17-ն է, ովքեր ներկայացնում են Երևանի տարբեր ԲՈՒՀ-երի իրավագիտության, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետները: Մասնավորապես՝
1. Ջուլիետա Կիրակոսյան, Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Հանրային կառավարման բաժին:
2. Անի Ասլանյան, Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ:
3. Գուրգեն Գրիգորյան, Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ:
4. Սուրեն Մարկոսյան, Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Հանրային կառավարման բաժին:
5. Մարիամ Դավթյան, Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ:
6. Իրինա Հովակիմյան, Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ:
7. Տաթև Յաղջյան, Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ:
8. Էդգար Մեյրոյան, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ:
9. Արթուր Խաչատրյան, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ:
10. Ջուլիետա Խաչատրյան, Հայկական պետական տնտեսագիտական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ:
11. Քնարիկ Եդիգարյան, Հայկական պետական տնտեսագիտական համալսարան, Տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ:
12. Տաթևիկ Հովհաննիսյան, Հայկական պետական տնտեսագիտական համալսարան, Տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ:
13. Հասմիկ Դռնոյան, Հայկական պետական տնտեսագիտական համալսարան, Կառավարման ֆակուլտետ:
14. Աշոտ Աթաբեկյան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ:
15. Արտյոմ Մեսրոպյան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Իրավագիտության ֆակուլտետ:
16. Արթուր Մակարյան, «Մանց» համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ:
17. Ռուզաննա Գզիրյան, Եվրոպական Կրթական տարածաշրջանային ակադեմիա, Իրավագիտության ֆակուլտետ:
Յուրաքանչյուր ուսանողի համար ուսումնարտադրական պրակտիկան կազմակերպվում է 32 ժամ տևողությամբ: Պրակտիկայի ընթացքում խումբը հնարավորություն է ստանում մասնակցել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ընթացիկ աշխատանքներին և ունկընդրել թեմատիկ դասախոսություններ, այցելել տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ: Ուսումնաարտադրական պրակտիկան ներառում է ինչպես տեսական, այդ թվում բարեխղճության թեմայով դասախոսություններ, այնպես էլ գործնական պրակտիկա` շեշտադրումը կատարելով մասնագիտական արհեստավարժության, էթիկայի, հաշվետվողականության և հակակոռուպցիոն վարքագծի ասպեկտների վրա վերը նշված մարմիններում ու կազմակերպություններում:
Սա ուսանողների համար կազմակերպիչների կողմից կազմակերպված թվով 7-րդ ուսումնաարտադրական ամառային պրակտիկան է: