Պաշտոնը՝ Իրավաբան
Վայրը՝ Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագիրը․ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում է իրավաբանի, ով կմիանա Ընկերության թիմին և իրավաբանական ծառայություններ կմատուցի Ընկերության վստահորդներին՝ իրավունքի տարբեր ճյուղերի վերաբերյալ։
Աշխատանքային պարտականությունները․
- Իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրել իրավաբանական խորհրդատվություն քաղաքացիական, վարչական, ընտանեկան, առևտրային, կորպորատիվ, աշխատանքային և հարկային օրենսդրության վերաբերյալ․
- Կոնկրետ գործերով ուսումնասիրել և ներկայացնել ՄԻԵԴ նախադեպային որոշումները և ՀՀ դատական պրակտիկան․
- Ներկայացնել Ընկերության վստահորդների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր կազմակերպություններում, այդ թվում՝ մասնակցել բանակցությունների․
- Նախագծել անհրաժեշտ դատական և այլ իրավական փաստաթղթեր, վերլուծել դրանք, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում ապահովել պայմանագրերի կատարման պահանջները․
- Իրականացնել պաշտոնից բխող այլ հանձնարարություններ։
Պահանջվող որակավորումներ․
- Իրավաբանի բակալավրիատի աստիճան։
- Դատական և այլ իրավական փաստաթղթեր նախագծելու, դրանց շուրջ բանակցելու և դրանք իրականացնելու վերաբերյալ մասնագիտական փորձառնություն․
- Քաղաքացիական, վարչական, ընտանեկան, առևտրային, կորպորատիվ, աշխատանքային և հարկային օրենսդրության իմացություն, նշված ոլորտների ՄԻԵԴ նախադեպային որոշումների և դատական պրակտիկայի իմացությունը կդիտվի առավելություն․
- Համակարգչային հմտությունների գերազանց իմացություն․
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն։ Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի առավելություն․
- Թիմում աշխատելու և կառավարման հմտություններ․
- Բանակցելու և հաղորդակցվելու հմտություններ։
Հայտերի ընդունման կարգը․
Բոլոր հետաքրքրված անձինք մինչև սույն թվականի հոկտեմբերի 10-ը իրենց ինքնակենսագրությունները պետք է ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին, նամակի առարկան նշելով՝ «Իրավաբանի հաստիք»։
Ընկերության մասին․
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997թ.-ին: Իր հիմնադրման պահից սկսած ընկերությունը դինամիկ կերպով զարգանում է և ներկայումս բավարարում է հայրենական ու միջազգային հեղինակավոր ընկերությունների ու կազմակերպությունների իրավաբանական պահանջները: Մեր իրավաբաններն աշխատում են ինչպես հայկական, այնպես էլ միջազգային առաջատար ընկերությունների ու կազմակերպությունների հետ:
Կազմակերպության վեբ հասցեն է` https://la.am/hy/: