2020 թվականի ապրիլի 8-ին կայացավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հայաստանի դատաիրավական բարեփոխումները. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական գիտաժողովի բանավոր փուլը: Գիտաժողովը անցկացվել է 2 փուլով՝ գրավոր և բանավոր։ Գրավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած զեկույցների հեղինակները հրավիրվեցին մասնակցելու բանավոր փուլին, որտեղ ներկայացրին իրենց աշխատանքները և պատասխանեցին ժյուրիի անդամների՝ դատավորների հարցերին։
Գիտաժողովի բանավոր փուլի դատավորներն էին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան Արփինե Եղիկյանը և փաստաբան Արտաշես Խալաթյանը:
Գիտաժողովի մասնակիցների զեկույցները համահունչ էին Հայաստանում ներկայումս ընթացող դատաիրավական համակարգի բարեփոխումներին և ներառել են հետևյալ թեմաները՝ սահմանադրական բարեփոխումները և սահմանադրական կայունությունը, սահմանադրական բարեփոխումների անցկացման հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները, ՀՀ դատական համակարգում դատավորի գործունեությունը և բարեփոխումների անհրաժեշտությունը:
Գիտաժողովի գրավոր և բանավոր փուլերի արդյունքներով գիտաժողովի երրորդ տեղն է զբաղեցրել Հայ-Ռուսական համալսարանի ուսանող Մարիամ Կարապետյանը, երկրորդ տեղը` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Վիկտորյա Հակոբջանյանը, առաջին տեղը` Հայաստանում Եվրոպական համալսարանի (նախկինում՝ Եվրապական տարածաշրջանային կրթական ակադեմիա) իրավագիտության ֆակուլտետի ուսանող Լևոն Խաչատրյանը:
Գիտաժողովի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին, ինչպեսև աջակիցներին։ Մասնավորապես՝ «Բուկինիստ» գրատանը, որը տրամադրել է առաջին տեղի համար նախատեսված մրցանակը, և «Այբ Բեն Գիմ» գրատանը, որը Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ տրամադրել է երկրորդ և երրորդ տեղերի համար հատկացված մրցանակները:
Գիտաժողովի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր։
Գիտաժողովի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր։