Տեղեկացնում ենք Ձեզ, որ Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մշակման շրջանակներում ձևավորվել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը կազմավորվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
Աշխատանքային խումբը բաղկացած է պետական մարմինների, բիզնեսների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այդ թվում՝ արհմիությունների) ներկայացուցիչներից։ «ԼԻԳԼ ԸԼԱՅՆՍ» իրավաբանական գրասենյակի փաստաբան Մարիամ Զադոյանը ևս հանդիսանում է աշխատանքային խմբի անդամ։
Սույն թվականի օգոստոսի 2-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստերն անցկացնել 2 շաբաթը մեկ հաջորդականությամբ և փուլ առ փուլ ներկայացնել առաջարկություններ և դիտարկումներ Աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկությունների ներկայացման ժամանակ անդրադարձ կատարել նաև ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։
«ԼԻԳԼ ԸԼԱՅՆՍ» իրավաբանական գրասենյակը բեղումնավոր աշխատանք է մաղթում աշխատանքային խմբի անդամներին։ Սա ևս մեկ հարթակ է և հնարավորություն՝ ներկայացնել իր վստահորների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև ստեղծել առավել նպաստավոր պայմաններ՝ միտված վերջիններիս կողմից բնական գործունեության իրականացմանը։