Եվրոպական Հանձնախմբի հայկական պատվիրակության կողմից ֆինանսավորված այս ծրագիրն ուղղված է ՀՀ-ում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանը։ Ծրագիրն իրականացվում է Ավսրտիայի “Interculturelles Centrum” կազմակերպության, Հայաստանի Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնի, ՀՀ առևտրի և արդյունաբերության պալատի, «ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» կողմից։
Ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ գործողություններին, ծրագրի շահառու հանդիսացող շուրջ 30 սոցիալական ձեռնարկատիրություններին տրամադրվելու են արհեստավարժ կառույցների խորհրդատվական ծառայություններ, իրավական, բիզնես կառավարման, ֆինանսական կառավարման և հաշվապահության և այլ ոլորտներում:
Ուրախ ենք տեղեկացնել, որ «ԼԻԳԼ ԸԼԱՅՆՍ» իրավաբանական գրասենյակը հանդիսանալու է իրավական հարցերով խորհրդատուն։ Ընկերության կողմից որպես փորձագետ հանդես կգա ընկերության փաստաբան Մարիամ Զադոյանը։ Մասնավորապես, ծրագրի շրջանակներում շահառուներին կտրամադրվի խորհրդատվություն ՀԿ-ի կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման առավել բարենպաստ եղանակների, յուրաքանչյուր եղանակով հարկման և հաշվառման ռեժիմների, ՀԴՄ-ների տրամադրման, ապրանքային նշանի և հարակից այլ իրավահարաբերությունների վերաբերյալ։