Ավարտվեց «2012թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան թվով տասներկուերրորդ մրցափուլը:
Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, մրցույթը կարողացավ ծառայել իր հիմնական նպատակին՝ նոր սերնդի իրավաբան-ուսանողների մոտ միջազգային իրավունքի բնագավառում ունեցած գիտելիքների խորացմանը, միջազգային փորձին հաղորդակցմանը, միջազգային իրավունքի բնագավառում հմուտ և բանիմաց մասնագետների պատրաստմանը:
2012թ. Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի բանավոր փուլը կայացավ սույն թվականի փետրվարի 11-ին և 12-ին: Մրցույթի երեք նախընտրական մրցափուլերը տեղի ունեցան Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ եզրափակիչ մրցափուլը` ՀՀ վճռաբեկ դատարանում:
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել թիմեր հինգ բուհերից, սակայն մրցույթի բանավոր փուլին մասնակցում էին թվով երեք թիմ, որոնք ներկայացնում էին Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը, Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիան:
«2012թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը կազմակերպում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը:
2012թ.-ի փետրվարի 12-ին, ժամը 13.00-ին ՀՀ վճռաբեկ դատարանում կայացավ «2012թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի հանդիսավոր մրցանակաբաշխությունը:
Միջոցառման ընթացքում մրցույթի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին եզրափակիչ մրցափուլի դատավորներ Եղիշե Կիրակոսյանը, Արմինե Հարությունյանը և ԼիզաԳրիգորյանը։
Մրցույթի հաղթող ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմը:
Մրցույթում երկրորդ տեղը գրավեց Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիան ներկայացնող թիմը:
Մրցույթի լավագույն հայցադիմում ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի գրավոր աշխատանքը:
Մրցույթի առաջին նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Սյուզաննա Շամախյանը: Մրցույթի երկրորդ նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ներկայացնող թիմի անդամ Անի Բաղդասարյանը: Մրցույթի երրորդ լավագույն բանախոս ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Ջոն Հայրապետյանը: Մրցույթի լավագույն բանախոս ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Սյուզաննա Շամախյանը:
Այս տարի նույնպես թիմին հանձնվեց հաղթող թիմին Ջեսափի Գավաթ, վրան փոխարգրված ԲՈՒՀ-ի անվանումը և Մրցույթի տարեթիվը: