Սիրելի՛ ուսանողներ,
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը և «Ինտեգրիտի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կրթական ցանցը Երևանում գործող ԲՈՒՀ-երի իրավաբանական, տնտեսագիտական, կառավարման ֆակուլտետների ուսանողների համար բացառիկ հնարավորություն են ընձեռում անվճար հիմունքներով անցնել ուսումնաարտադրական պրակտիկա:
Պրակտիկայի ընթացքում 2013 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին, թվով 15 ուսանողներից բաղկացած խումբը հնարավորություն կստանա մասնակցել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ընթացիկ աշխատանքներին և ունկընդրել թեմատիկ դասախոսություններ, այցելել տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ, ՀՀ դատարաններ:
Յուրաքանչյուր ուսանողի համար ուսումնարտադրական պրակտիկան կազմակերպվում է 32 ժամ տևողությամբ, որից տեսական՝ 8 ժամ, գործնական՝ 24 ժամ:
Պրակտիկան հաջողությամբ անցած ուսանողները կստանան հավաստագրեր:
Բոլոր հետաքրքրված ուսանողներին խնդրում ենք իրենց կենսագրությունները (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով մինչև 2013թ. հունիսի 30-ը, ժամը 17.00-ն: Պրակտիկայի կհրավիրվեն միայն կազմակերպիչների կողմից նախնական ընտրություն անցած ուսանողները:
Համատեղե՛ք ձեր ամառային հանգիստն ու գործնական հմտություններ ձեռք բերելու այս հրաշալի հնարավորությունը:
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն
«Ինտեգրիտի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կրթական ցանց